Հ1-ի եթերում 11 քաղաքական ուժերի բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանին և Վիգեն Սարգսյանին տրամադրվել է մի քանի հազար րոպե․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ՀԿ-ն մոնիթորինգի է ենթարկել Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ հեռուստաընկերությունների և օնլայն ԶԼՄ-ների կողմից արված հրապարակումները։

ՀԿ-ի կողմից անցկացվող մոնիթորինգային խմբի համակարգող Վիկտորիա Անդրեասյանն այսօր հրավիրված քննարկման ժամանակ քարոզարշավի լուսաբանումը գնահատեց դրական և նշեց․ «Ընտրությունների քարոզարշավի վերաբերյալ հեռուստաընկերությունների լուսաբանումներն այս տարի բավականին շատ են եղել։ Բանավեճեր ու հարցազրույցներ են եղել ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»։

Վերջինս, սակայն, նշեց, որ անհավասար է եղել լուսաբանման համար հատկացված րոպեների քանակը։

«Ունենք ակնհայտ  անհավասար լուսաբանման դեպքեր․ կան քաղաքական ուժեր, որոնք ակնհայտ առավել շատ են  լուսաբանվել։ Անհավասար րոպեներ են հատկացվել քաղաքական ուժերին, և դա ավելի շատ առկա  էր նաև Հ1-ի եթերում 11 քաղաքական ուժերի բանավեճի ընթացքում։ Այդ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանին և Վիգեն Սարգսյանին տրամադրվել է մի քանի հազար վայրկյան, իսկ, օրինակ, Արամ Սարգսյանին՝ մի քանի հարյուր։ Քաղաքական այլ  գործիչներից էլ կան դժգոհություններ, որ չեն կարողացել իրենց տեսակետը արտահայտել»,- ասաց Վիկտորիա Անդրեասյանը։

Վերջինիս խոսքով՝ մոնիթորինգի արդյունքում հայտնի են դարձել նաև օնլայն մեդիայում ամենաշատ լուսաբանված ուժերը։

«Առաջին տեղում «Իմ քայլը»-ն է, երկրորդում՝ ՀՀԿ-ն։ Երրորդ տեղում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը»»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։