Թյուրքական երկրները Եվրոպոլին համարժեք կառույց են ստեղծում՝ TURKPOL-ը

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Թյուրքական պետություններն աշխատում են հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության նոր մեխանիզմ ստեղծելու ուղղությամբ, որը հեռանկարում կարող է դառնալ Եվրոպոլի համարժեքը։ Այս մասին Աստանայում Թյուրքական պետությունների կազմակերպության անդամ երկրների ներքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին, գրում է TRT-ի ռուսական ծառայությունը։

Չիֆթչիի խոսքով՝ առաջարկվում է ստեղծել «Հանցագործության դեմ պայքարի խորհուրդ», որը կդառնա որպես իրավապահ մարմինների համագործակցության ընդհանուր հարթակ։ Մեխանիզմը, մասնավորապես, պետք է նպաստի հետախուզվող անձանց համատեղ բացահայտմանը։ Այն ստեղծելու համաձայնագրի շուրջ բանակցություններն արդեն սկսվել են, և նախատեսվում է, որ փաստաթուղթը կստորագրվի քննարկումների ավարտից հետո։

Թուրքիայի նախարարը  հայտարարել է, որ հետագայում կառույցը կարող է ստանալ ավելի լայն լիազորություններ և վերածվել TURKPOL-ի՝ Թյուրքական պետությունների իրավապահ մարմինների համագործակցության գործակալության։Որպես օրինակ նա բերել է Եվրոպոլը և ASEANAPOL-ը՝ համապատասխանաբար Եվրոպայի և Հարավարևելյան Ասիայի երկրների իրավապահ մարմինների համագործակցության մեխանիզմները։

Հաղորդվում է, որ Աստանայում կայացած հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի ներքին գործերի նախարարները։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ միջազգային անկայուն իրավիճակի պայմաններում թյուրքական երկրների ուժային կառույցների միջև համագործակցությունը առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում։

Նա նաև նշել է, որ Ղազախստանում իրականացվող լայնածավալ վերափոխումները կներառեն բոլոր ոլորտները, այդ թվում՝ իրավապահ գործունեությունը։

Լրատվամիջոցը նշում է, թե միասնական իրավապահ կառույցի ստեղծումը կարող է դառնալ Թյուրքական պետությունների կազմակերպության ինստիտուցիոնալ ինտեգրման նոր փուլ։ Հանցավորության դեմ պայքարից բացի, կազմակերպության անդամ երկրներն արդեն զարգացնում են համագործակցությունը իրավապահների պատրաստման, անդրազգային հանցավորության դեմ պայքարի և միգրացիայի կառավարման ոլորտներում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի