Ժամանակը եկել է․ Լուկաշենկոն հրամայել է ստուգել բանակի՝ զորահավաքին պատրաստվածությունը

Լուրեր

05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Բելառուսի զինված ուժերը պետք է ստուգվեն զորահավաքին պատրաստվածության առումով։ Այս մասին հայտարարել է  երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է The Moscow Times-ը:

«Ես ժողովրդական լեզվով ասել եմ՝ բանակը պետք է ցնցել, ժամանակն է։ Ամբողջ բանակը։ Բոլորին կստուգենք՝ ընդհուպ մինչև զորահավաք»,- ասել է Լուկաշենկոն Բրեստի մարզում գտնվող զորավարժարանում ունեցած ելույթում։

Նա հիշեցրել է, որ ներկայում իր հանձնարարությամբ ստուգվում է հրետանային բրիգադը, իսկ դրանից առաջ ստուգվել են տանկային և մոտոհրաձգային ստորաբաժանումները։

«Ամեն ինչ անում ենք այնպես, ինչպես պատերազմի ժամանակ։ Պատրաստվում ենք պատերազմի, որպեսզի այն չլինի»,- ընդգծել է Բելառուսի նախագահը։

Միևնույն ժամանակ, նա վստահեցրել է, որ մտադիր չէ հարձակվել հարևան պետությունների վրա՝ չնայած նրանց «ագրեսիվ հռետորաբանությանը», «լկտիաբար» իրականացվող հետախուզությանը, սադրանքներին և օդային տարածքի խախտումներին։

«Մենք պրագմատիկ ենք։ Մենք հասկանում ենք, որ եթե, ասենք, մեր հարևաններից որևէ մեկի վրա հարձակում գործենք, դա մահվան նման մի բան կլինի։ Շրջապատում տեղակայված «հրեշների» հետ հակամարտությունում հաղթել մենք չենք կարող։ Այդ դեպքում ինչո՞ւ սկսել պատերազմը»,- ասել է Լուկաշենկոն։

Միաժամանակ, նրա խոսքով՝ Բելառուսը պետք է միշտ պատրաստ լինի իրավիճակի սրման դեպքում ժամանակին և համարժեք արձագանքելու։

Ավելի վաղ Լուկաշենկոն բազմիցս հայտարարել էր, որ Մինսկը, «ամեն դեպքում», պատրաստվում է պատերազմի։ Ապրիլին, ամփոփելով զինված ուժերի համալիր ստուգման արդյունքները, նա հայտարարել էր, որ «որևէ խաղաղ ժամանակ» չի կարող լինել, իսկ հունիսին՝ որ Բելառուսը «միշտ պատրաստվում է պատերազմի, որպեսզի այն չլինի»։ Օգոստոսի վերջին Լուկաշենկոն հանձնարարել էր երկրի զինված ուժերի մարտունակության վիճակի վերաբերյալ անակնկալ ստուգում անցկացնել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի