«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.09.2026 | 14:34
Լիտվան ՌԴ միջուկային զենքի նշանառության տակ կհայտնվի, եթե իր տարածքում միջուկային զինանոց տեղակայի․ Պեսկով
11.09.2026 | 14:25
Մարդիկ մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին, մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 14:16
ՕՍՏ-ի խինկալին ու տոլման կրկին կարտադրվի
11.09.2026 | 14:05
Նյու Յորքում սեպտեմբերի 11-ի հարձակումների 25-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներ կանցկացվեն
11.09.2026 | 13:56
Հայաստանում գազը էժան չէ, «Գազպրոմ Արմենիան» մեծ շահույթներ է ստանում․ Փաշինյան
11.09.2026 | 13:48
Երևանում մի քանի հարյուր մարմնավաճառներ են ի հայտ եկել, ասում են՝ թմրամիջոցները էդ տեղից են իրացվում․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:39
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Բուլղարիայի դեսպանին
11.09.2026 | 13:30
«Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու․ Փաշինյանը` Առուշանյանի թեկնածության մասին
11.09.2026 | 13:21
Ադրբեջանի համար հակամարտությունն ավարտված է․ Հաջիև
11.09.2026 | 13:12
«Հայկ Սարգսյանը սուրբ է ձևանում․ White Shorja-ում ստուգումներ են եղել»․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
11.09.2026 | 13:07
«Հայաստան» դաշինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում փոխնախագահի թեկնածու չառաջադրեց
11.09.2026 | 12:58
Հովհաննես Հովհաննիսյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում
11.09.2026 | 12:51
Ռուսական զորքերը հարվածել են Կիևում ինը հարկանի շենքի․ ութ մարդ է տուժել
11.09.2026 | 12:42
Կապանում նշանակվել է համայնքի ավագանու ընտրություն․ հայտնի է օրը
11.09.2026 | 12:34
Պուտինը Հնդկաստանում է․ մեկնարկում է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովը
Բոլորը

Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Ադրբեջան հնարավոր այցելություններին, նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված իրավիճակին և նրա վերաբերյալ Սարգսյանի հայտարարություններին։ Ալեն Սիմոնյանը հերքել է Բաքու այցելելու վերաբերյալ պայմանավորվածությունների մասին լուրերը՝ դրանք անվանելով «օդում խոսակցություններ»։ Նա հստակեցրել է, որ Բաքու այցելելու հարց երբեք չի քննարկվել։

Միևնույն ժամանակ, ԱԽ քարտուղարը նշել է, որ նախատեսվում են փոխադարձ այցեր, սակայն ոչ Ադրբեջանի մայրաքաղաք։ Հիշեցնելով, որ Ադրբեջանի նախագահի օգնականն ավելի վաղ այցելել էր Դիլիջան, Սիմոնյանը նշել է, որ տրամաբանորեն Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի կամ նրա հետ աշխատող պաշտոնյայի այցը ևս տեղի կունենա Ադրբեջանի այլ քաղաքում, ոչ թե Բաքվում։

Խոսելով պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին՝ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ նրանով պարտավոր են զբաղվել իրավապահ մարմինները։ Նա կատարյալապես հերքել է իր առնչությունը 9-րդ գումարման Ազգային ժողովում օրենսդրական նախաձեռնությունների քննարկումներին կամ պատգամավորների (մասնավորապես՝ Բաբկեն Թունյանի) վրա ազդեցություն գործադրելու վերաբերյալ պնդումները։

Սիմոնյանը հաստատել է, որ իր հարցման հիման վրա Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել և տուգանքներ է նշանակել Սարգսյանին պատկանող White Shorja-ում։ Հերքելով պաշտոնական դիրքի չարաշահման վերաբերյալ մեղադրանքները՝ նա ընդգծել է, որ ընդամենը հարցում է արել օրենքին համապատասխանության վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ Հայկ Սարգսյանն ունի կրիպտոարժույթներ և կասկածի տակ է դրել նրա՝ որպես «ֆիլանտրոպի» ներկայանալը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան