Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Դպրոցը «հավես» տեղ է, բայց ո՛չ սովորելու համար. հայաստանցի 15 տարեկանները գրագիտության լուրջ խնդիր ունեն: Այդ են փաստում մաթեմատիկայից, բնագիտությունից և ընթերցանությունից նրանց ցույց տված բավական մտահոգիչ արդյունքները: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության վերջին հետազոտությամբ մաթեմատիկայից լավագույն արդյունք ցույց է տվել հայաստանցի աշակերտների ընդամենը 1%-ը, գրեթե ոչ մի երեխա չի ունեցել լավագույն արդյունք բնագիտությունից, և գրեթե ոչ մի աշակերտ ընթերցանությունից չի ստացել 5 կամ ավելի բարձր աստիճան:

PISA 2025 միջազգային հետազոտությանը մասնակցել է 91 երկրի 760,000 աշակերտ, Հայաստանից՝ 295 դպրոցի 7000 սովորող։ PISA-ի արդյունքները վկայում են՝ կրթական արդյունքների անկում կա համաշխարհային մակարդակով, իսկ Հայաստանի վիճակն ամենաանմխիթարներից է։

Հայաստանն իր գրանցած ցուցանիշներով զիջում է ցանկում ընդգրկված տարածաշրջանային բոլոր երկրներին՝ Ադրբեջանին, Թուրքիային, Վրաստանին, իսկ հետխորհրդային երկրներից առաջ է միայն Ղրղզստանից:

Օրինակ՝ ընթերցանության ցուցանիշով Հայաստանը 91 երկրների մեջ 79-րդն է։ Նույն արդյունքն ունենք բնագիտությունից։
« Վերջին 10 տեղերում գտնվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Պաղեստինը, Ռուանդան, Քենիան, այսինքն երկրներ, որոնց հետ Հայաստանը չպետք է նույն շարքերում լիներ»,-ասում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

ԿԳՄՍՆ hանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի խոսքով՝ սա առաջին հերթին ցուցիչն էր այն բանի, որ կարողունակահեն չափորոշչին անցնելը ոչ միայն անհրաժեշտություն էր, այլև՝ ինչ-որ առումով ուշացած քայլ։

Համեմատաբար բարձր ցուցանիշ գրանցվել է մաթեմատիկայից, 91 երկրների մեջ 73-րդ տեղում ենք։ Ի դեպ, այս տարի հետազոտվել է ևս մեկ ոլորտ՝ հաշվողական խնդիրների լուծումը, այսինքն՝ այն, թե ինչպես են սովորողները կիրառում թվային տեխնոլոգիաները՝ խնդիրներ լուծելիս։ Վատագույն ցուցանիշը գրանցվել է հենց այս ուղղությամբ․ մասնակից 85 երկրներից Հայաստանը 83-րդն է։

Մաթեմատիկայից, բնագիտությունից և ընթերցանությունից բարձրագույն մակարդակի արդյունք ցույց է տվել հայաստանցի սովորողների ընդամենը 0,8 տոկոսը, մինչդեռ այդ երեք ոլորտներից ցածրագույն արդյունքներ գրանցած հայաստանցի սովորողների թիվը կազմել է 58 տոկոս։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան