40 կրպակ քանդել ենք. ինքնակամ շինություններ են. Աջափնյակի թաղապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների փողոցում շարունակվում են ապօրինի և ինքնակամ կառույցների ապամոնտաժման աշխատանքները։ Այս մասին Factor TV-ի ուղիղ եթերում հայտնել է վարչական շրջանի ղեկավար Սերոբ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ գործընթացն իրականացվում է փուլերով։ Առաջին փուլով Առաքելյան փողոցից մինչև Էստոնական փողոց ընկած հատվածում ապամոնտաժվել էր 13 ինքնակամ կառույց, իսկ երկրորդ փուլով աշխատանքներն ընդգրկում են մինչև Քըրք Քըրքորյան փողոց։ Ընդհանուր առմամբ, ըստ թաղապետի, փողոցի ամբողջ երկայնքով արդեն քանդվել է շուրջ 40 ինքնակամ շինություն և մի քանի ծածկ (շվաքարան)։

Սերոբ Սարգսյանը նշել է, որ ապամոնտաժված շինությունները որևէ կարգավիճակ կամ վարձակալության պայմանագիր չեն ունեցել և կառուցված են եղել ընդհանուր օգտագործման, կանաչապատման գոտիներում կամ մայթերին։ Չեն քանդվել միայն այն շինությունները, որոնք ունեն գրանցված սեփականության իրավունք։

«Տնտեսվարողներին նախապես բանավոր զգուշացրել ենք, ապա տրամադրել համապատասխան որոշումները։ Թեև ոչ ոք ուրախ չէ իր շինության ապամոնտաժման համար, սակայն որևէ կոնֆլիկտ չի եղել․ շատերը նույնիսկ մեր աշխատանքներից 3-4 օր առաջ իրենց նախաձեռնությամբ էին սկսել ապամոնտաժումը»,- պարզաբանել է թաղապետը։

Վարչական շրջանի ղեկավարի փոխանցմամբ՝ քաղաքացիներից բազմաթիվ բողոքներ ու դիմումներ են ստացվել՝ հանրային տարածքները վերադարձնելու պահանջով։ Ապամոնտաժման և տարածքի մաքրման աշխատանքների ավարտից հետո այդ հատվածներում նախատեսվում է իրականացնել բարեկարգում, կանաչապատում, ծառատունկ, ինչպես նաև վերականգնել հետիոտների համար նախատեսված մայթերը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան