Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 11:47
Բյուրեղավանի ծորակի ջուրը հետազոտվում է․ բնակիչներին հորդորում են այն չխմել
07.09.2026 | 11:41
Amazon-ի բեռնատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մայամիում․զոհվել է առնվազն 5 մարդ
07.09.2026 | 11:29
Վայոց ձորի մարզի Արենի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 0.12 հա մակերեսով հողամասի նկատմամբ
07.09.2026 | 11:21
Ունենք ոչ թե ավտոբուսների քանակի, այլ փողոցների ծանրաբեռնվածության խնդիր․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 11:06
Գերմանիայում ծայրահեղ աջերը համոզիչ հաղթանակ են տարել տարածաշրջանային ընտրություններում
Բոլորը

Երևանում երթևեկության կազմակերպման նոր լուծումներ են մշակվում։ Քաղաքապետարանի գործակարգավարական նիստում «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն»-ից հայտնեցին, որ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին պատկանող տեսախցիկների ցանցի միջոցով Երևանի մի շարք փողոցներում տվյալներ են հավաքագրվում տրանսպորտային հոսքերի վերաբերյալ։

Հավաքագրված տվյալների և նախնական արդյունքների վերաբերյալ առանձին զեկույց կներկայացվի աշխատանքների ավարտից հետո։

Զուգահեռաբար ուսումնասիրվում են Երևանի փողոցներն ու խաչմերուկները՝ երթևեկության կազմակերպումը բարելավելու նպատակով։

«Մի շարք հատվածներում արդեն վերակազմակերպվել կամ վերացվել են երթևեկությանը խոչընդոտող գրպանիկները, վերանայվել է կայանման կազմակերպումը, իսկ երթևեկելի հատվածներում տեղադրված աղբամանները տեղափոխվել են առանձնացված վայրեր։ Վերանայվում են նաև խաչմերուկներին հարակից հատվածներում կայանման սահմանները՝ տեսանելիությունն ապահովելու և երթևեկությանը խոչընդոտող գործոնները նվազեցնելու համար»,- ասաց կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով զեկույցին, նշեց, որ Երևանի երթևեկության կառավարման կենտրոնից ակնկալում է ոչ միայն իրականացվող աշխատանքների, այլև դրանց արդյունքների հստակ, փաստահեն և տվյալահեն ներկայացում։

Միաժամանակ նա առանձնացրեց քաղաքի երթևեկության հիմնական խնդիրներից մի քանիսը՝ մարդատար ավտոմեքենաների թվի աճը, ապօրինի կայանումը և հանրային տրանսպորտի կանգառների մոտ մեքենաների առկայությունը։

Քաղաքապետն ընգծեց, որ հանրային տրանսպորտի համար առանձնացված գծերի ստեղծումն առաջնահերթություն է․ «Ավտոբուսային գծերը, ավտոբուսային առանձնացված գծերը այլընտրանք չունեն»։

Ավինյանի խոսքով՝ մի շարք դեպքերում խնդիրը ոչ թե ավտոբուսների քանակն է, այլ փողոցների ընդհանուր ծանրաբեռնվածությունը։

«Դա բերում է կանգառներում մարդկանց ծանրաբեռնվածության և հանրային տրանսպորտի ոչ պատշաճ սպասարկմանը։ Եվ, հետևապես, մեր հանրային տրանսպորտի երթևեկելի գոտիները պետք է լինեն մեզ համար առաջնահերթ»,- ասաց քաղաքապետը։

Նա հանձնարարեց այս ուղղություններով աշխատանքները ներկայացնել շաբաթական ռեժիմով՝ ընդգծելով, որ առկա տվյալները պետք է հասանելի լինեն նաև երևանցիներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Արփի Հակոբյան