ԵՏՄ-ին անդամակցությունը ՀՀ կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է. Նիկոլ Փաշինյան

Լուրեր

14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
Բոլորը

Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությունը Հայաստանի կառավարության գործունեության առաջնային ուղղություններից է: Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպմանն այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ ԵՏՄ անդամ պետությունների հետ առևտրատնտեսական համագործակցությունը դառնում է այն կարևորագույն դրական գործոններից մեկը, որն ազդում է Հայաստանի տնտեսական աճի և արտաքին առևտրի ներուժի վրա: Փաշինյանը նաև մի քանի թվեր է նշել. «ԵՏՄ անդամ պետությունների հետ Հայաստանի առևտրաշրջանառության աճը 2018 թվականի առաջին 10 ամիսներին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 15%: ԵՏՄ երկրներ արտահանման ծավալները նույն ժամանակահատվածում ավելացել են ավելի քան 22%-ով, այն դեպքում, երբ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալներն ավելացել են ավելի քան 11.7%-ով: Մեծանում է նաև ԵՏՄ երկրների մասնաբաժինը Հայաստանի արտահանման ընդհանուր կառուցվածքում: Այս փաստերը, կարծում եմ, վկայում են ոչ միայն մեր ապրանքների համար ԵՏՄ շուկաներում ձևավորված բարենպաստ կոնյուկտուրայի, այլև Միությունում գործող ազատ առևտրի գործիքների արդյունավետության մասին»:

Վարչապետի պաշտոնակատարը վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգռված է ԵՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացմամբ, պատրաստ է այսուհետ ևս ջանքեր ներդնել՝ ինտեգրման ինստիտուտները կատարելագործելու և համագործակցության նոր ուղիներ ու մեխանիզմներ որոնելու համար: «Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ Հայաստանը ողջունում է ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացնելու մասին հռչակագիրը: Մենք վստահ ենք, որ մեր երկրների ինտեգրումը կոչված է ծառայել բիզնես վարելու համար հարմարավետ պայմաններ ստեղծելուն և մարդկային ներուժի լիարժեք իրացմանը: Հայաստանի կառավարությունը նպատակաուղղված է տնտեսության տեխնոլոգիական հատվածների զարգացման ուղղությամբ: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեր տնտեսության ամենաարագ զարգացող բնագավառն են: Այս առնչությամբ մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում ԵՏՄ-ի թվային օրակարգը: Այն ամբողջությամբ համահունչ է մեր առաջնահերթություններին, և մենք շահագրգռված ենք դրա լիարժեք իրացման հարցում»,- մասնավորապես նշել է նա:

ԵՏՄ Բարձրագույն խորհրդում ունեցած ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի ներքաղաքական իրադարձություններին, մասնավորապես՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա վստահեցրել է, որ այսօր Հայաստանում ստեղծված են բոլոր պայմանները, որոնք անհրաժեշտ են ամենաազատ, արդար և թափանցիկ ընտրություններն անցկացնելու համար:

«Ստեղծված են բոլոր պայմանները՝ մեր ժողովրդի ազատ կամարտահայտման համար: Նոր խորհրդարանը ժողովրդին հնարավորություն կընձեռի ձևավորել կառավարություն, որի գործունեությունն ուղղված կլինի մեր հասարակության համար առաջնահերթ արդյունքներին արագորեն հասնելու համար, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության ինստիտուտի ամրապնդման, մեր երկրի տնտեսական և քաղաքական կյանքում գործող բոլոր սուբյեկտների հավասար պայմանների ստեղծում»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: