Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը բավարարեց Գագիկ Խաչատրյանին 2 ամսով կալանավորելու քննիչի միջնորդությունը։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին ՔԿ-ից հայտնել էին, որ Խաչատրյանի և նրա որդու տանը խուզարկություններ են կատարվել։ ՊԵԿ նախկին նախագահին ձերբակաալելու որոշում է կայացվել։

Նոր քրեական վարույթում խոսքը առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, վատնման, գույքի ապօրինի օտարման և փողերի լվացման ենթադրյալ դեպքերի մասին է։ Դատախազությունից հայտնել են.

-«Պրոգրես Արմենիա» ՍՊ և «Լոկալ Դիվելոփերզ» ՍՊ ընկերությունների տնօրեն Ս.Մ.-ից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և դրա դիմաց գույք ձեռք բերելու մասին,

-«Դիլիջան» ուսումնական կենտրոնի շինարարական աշխատանքների շրջանակում, ի թիվս այլնի, 174 միլիոն 581 հազար դրամի վատնման մասին,

-Բրյուսովի անվան համալսարանին պատկանող՝ 208 միլիոն 908 հազար դրամ արժեքով գույքի ապօրինի օտարման սխեմայի մասին, առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման՝ 151 միլիոն 126 հազար դրամի հանցավոր ծագումը քողարկելու մասին։

Ավելի ուշ փաստաբանական խումբը տեսանյութ տարածեց, թե ինչպես են ԱԱԾ-ականները պատգարակով Խաչատրյանին տանում անկողնուց։ Լուսանկարներ հրապարակվեցին նաև դատարանի դահլիճից, Խաչատրյանը կալանքի վերաբերյալ նիստին մասնակցում էր պառկած վիճակում։

Դատախազությունից հայտնում են նաև, որ Խաչատրյանը չունի այնպիսի առողջական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել քրեական վարույթի շրջանակում նրա մասնակցությանը։

«Դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննությունների արդյունքներով արձանագրվել է, որ Գագիկ Խաչատրյանը կարիք չի ունեցել վիրահատական միջամտության։ Դրա անհրաժեշտությունը ներկա պահին կարող է դիտարկվել Խաչատրյանի՝ ՄՌՏ հետազոտության ենթարկվելուց հետո, որից նա հրաժարվել է։ Համապատասխան ցուցման առկայության դեպքում վիրահատությունը հնարավոր է կատարել Հայաստանի բժշկական հիմնարկությունների մասնագիտացված բաժանմունքներում։ Ընդ որում, վիրահատության կատարման համար ներկայում ՀՀ-ում առկա են անհրաժեշտ գործիքակազմը, տեխնիկական միջոցները և մասնագետները, որոնք կարող են կատարել և կատարում են նման վիրահատական միջամտություններ»,- հայտնել են դատախազությունից։

Փաստաբանական խումբը պնդում է, որ 71-ամյա Գագիկ Խաչատրյանը ոչ միայն զրկված է պատշաճ բժշկական օգնություն ստանալու հիմնարար իրավունքից, այլև ենթարկվում է անմարդկային վերաբերմունքի։

Նշենք` Խաչատրյանի նկատմամբ կատարված գործողություններին նախորդել էր նրա վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

«Ո՞նց է լինում, որ Գագիկ Խաչատրյանը դատվում է, դատավորը լկտիաբար այնքան դատը հետաձգում է, որ ինքը թոշակի գնա, որ այդ ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա։ Ձրի՞… Լուրջ ե՞ք ասում։

…Բոլորի հետևից գնալու ենք, բոլորի հետևից պետք է գնանք, բոլորի հետևից՝ իրենց զոքանչների, քենիների, աներձագների, բոլորի հետևից գնալու ենք»,– օգոստոսի 27-ին ասել էր Փաշինյանը։

 

Եվգենյա Համբարձումյան