«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին

Լուրեր

20.10.2026 | 20:33
«Համայնքը զրկվում է ձայնի իրավունքից»․ ի՞նչ է ուզում փոխել ՏԿԵՆ-ը օրենքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:21
Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
20.10.2026 | 20:10
ՌԴ-ի աքցանից դուրս գալու գինը․ 18 տարվա ներդրումներ ու քայքայվող երկաթուղի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:00
Դա քաղաքական հարված կլինի մեզ․ վարչապետի՝ պատժելու խոստումը վկայում է քաղաքական պատասխանատվությունը․ Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 19:49
Բռնության դեմ միջամտությո՞ւն, թե՞ իրավախախտում․ բաց հարցեր՝ ավտոբուսի միջադեպի գործով
20.10.2026 | 19:34
Հողերի օտարում, շահերի բախում և 30 տարվա պաշտոնավարում․ ովքեր են Կոտայքի համայնքներում հավակնում իշխանության
20.10.2026 | 19:20
Էմին Օհանյանը` միջազգային մրցաշարի հաղթող
20.10.2026 | 19:04
ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց երեք անձի արտոնություններ է տրամադրվել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է
20.10.2026 | 18:52
Ձերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. ՆԳՆ
20.10.2026 | 18:40
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքը երկարաձգելու միջնորդությունների քննությունները հետաձգվեցին՝ ծանրաբեռնվածության պատճառաբանությամբ
20.10.2026 | 18:30
Փաշինյանը հրամայում է․ ընտրախախտումների ահազանգերի գլխավոր հասցեատերը վարչապե՞տն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 18:19
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ԱԶ Ալկմար» հանդիպման մրցավարները
20.10.2026 | 18:10
ԵՏՄ-ն «գնահատել է» ՀՀ-ի համար հեռանալու ռիսկերը // Կքննվի Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների կալանքի հարցը․ ԼՈՒՐԵՐ
20.10.2026 | 18:01
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի դպրոցներում հիջաբի արգելքի խնդրին
20.10.2026 | 17:47
ՀՀ ԶՈՒ-ն չեխական ռեակտիվ ինքաթիռներ է գնել․ Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Բոլորը

Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարցը պետք է լուծի հայկական կողմը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք ոչինչ ոչ ոքի չենք պարտադրելու։ Եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ այնտեղ լինի  ռուսական որևէ ռազմական ենթակառուցվածք՝ մենք կմնանք, կաշխատենք և կհամագործակցենք», – ասել է նա։

Պուտինը նաև նշել է, որ եթե Հայաստանը համարի, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, ապա՝ «մենք կգնանք թեկուզ վաղը»։

Նա անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերություններին։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին, այստեղ ևս  պատմությունը կա։ Նիկոլ Վովաևիչը , թեև ասում է՝ պետք չէ այդ մասին հիշել,  կարծում էր, որ ՀԱՊԿ-ը պետք է այնտեղ  ծածկեր սահմանի որոշակի հատվածներ։ Իսկ ՀԱՊԿ-ի բոլոր անդամներն ասում են․ «Դա բոլորովին այլ հարց է՝ ծածկել սահմանի որոշակի հատվածներ»։ Սահմանը դելիմիտացված չէ։ Սահմանի վերաբերյալ որևէ պայմանագիր չկա, չի եղել։ Եվ հիմա էլ չկա։ Ադրբեջանը կարծում է, որ սահմանն անցնում է այս հատվածով, իսկ Հայաստանը կարծում է, որ՝ այս։ Այնտեղ բազմաթիվ հարցեր կան, որոնք իսկապես փորձագիտական գնահատական են պահանջում», -հայտարարել է Պուտինը։

Նա նշել է, թե քանի դեռ պայմանագիրը ստորագրված չէ, հարցեր կան, թե ՀԱՊԿ-ի շրջանակում ինչպես պետք է կառուցել այդ հարաբերությունները։ Պուտինը նշել է, որ սպասում է Հայաստանի վարչապետին Մոսկվայում, որտեղ հույս ունի բարձրացնել նաև այս թեման։

Հիշեցնենք, որ Գյումրիում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան գործում է 1995 թվականի հայ-ռուսական համաձայնագրի հիման վրա, որի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2044 թվականը։ Նիկոլ Փաշինյանը 2026-ի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը ռազմաբազայի փակման ծրագիր չունի։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը ՀԱՊԿ-ին։ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի կողմից 2021 թվականի մայիսին ու 2022-ի սեպտեմբերին իրականացված հարձակումների ժամանակ Հայաստանը դիմել էր ՀԱՊԿ-ին, սակայն կազմակերպությունը օգնություն չէր ցուցաբերել ու գնահատական չէր տվել։

Նիկոլ Փաշինյանը  օրերս հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարում ՀԱՊԿ վերադառնալու պլաններ չկան։ Նա ասել է, որ եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել, դա կթեթևացնի որոշումների կայացման գործընթացը։ «Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ, համենայն դեպս, կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- նշել էր նա։

Հավելենք, որ նախօրեին ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակած տեսանյութով հայտնել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել են անկեղծ ու կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվայում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի