Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում․ ՌԴ տրանսպորտի նախարարը՝ ՀՀ-ի Մոսկվայի հետ երկաթուղային գործընկերության մասին
Քաղաքականություն
01.09.2026 | 17:49
Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները։ Այս մասին «Վեստի»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։
«Մենք աշխատում ենք Հայաստանի հետ այնպես, ինչպես աշխատել ենք, կատարում ենք մեր բոլոր պարտավորությունները։ Մենք ամեն ինչ անում ենք օրենքին համապատասխան», – ասել է նա։
Անդրադառնալով Հայաստանի Ռուսաստանի հետ երկաթուղային գործընկերությունից հրաժարվելու հավանականւթյանը՝ Նիկիտինը պատասխանել է. «Նրանք պաշտոնապես ոչնչից չեն հրաժարվում։ Նրանք անընդհատ ինչ-որ բան են հայտարարում, բայց միևնույն ժամանակ որևէ հրաժարում չկա․ մենք աշխատում ենք այնպես, ինչպես աշխատել ենք»։
Ավելի վաղ «Ռուսական երկաթուղիների» ղեկավար Օլեգ Բելոզերովը հայտարարել էր, որ իրենք կատարում են Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագրի բոլոր կետերը և տարբեր հարցերի ու առաջարկների շուրջ բաց են երկխոսելու։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

