Սեդրակ Քոչարյանը հանք չունի, չգիտեմ` ինչի մասին է խոսքը. փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
31.08.2026 | 13:37ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու՝ Սեդրակ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ասուլիսի ժամանակ անդրադարձավ շրջանառվող այն լուրերին, թե Քոչարյանները «հանքեր» ունեն։
Փաստաբանի պնդմամբ՝ մեղադրական նյութերում նման որևէ դրվագ չկա, իսկ հանրությանը մատուցվող տեղեկատվությունը «կանխակալ կողմնակալություն» է. «Երբ որ մենք Մարտի 1-ի գործով, այսպես ասած, կաշառքի էպիզոդով, Սեդրակ Քոչարյանի բանկային հաշիվներն էինք ուսումնասիրում, գրված էր, որ Սեդրակ Քոչարյանը արել է փոխանցում Ավստրիա՝ անշարժ գույք ձեռք բերելու համար: Երկար փորձում էինք հասկանայինք՝ ինչ անշարժ գույքի մասին է խոսքը գնում, «հիպոթեքի վճար»՝ այդպես ձևակերպում էր տրված: Ու երկար փորձում էինք հասկանայինք՝ ինչ հիպոթեկի վճար է: Մինչև ես բնօրինակ գերմանալեզու տեքստը կարդացի, ու պարզվեց՝ փոխանցում էր արվել ինչ-որ հիվանդանոցի, բանկի անունը, որտեղ դրա հաշիվն էր, կոչվում էր Landes- und Hypothekenbank Steiermark: Այսինքն՝ բանկի անունը, ոնց որ կոչվում էր «Հիպոթեկի և անշարժ գույքի բանկ», անունն է: Ու թարգմանել էին, որ անշարժ գույք ձեռք բերելու համար վճարում է: Հիմա ես չեմ բացառում, կտեսնենք թղթերը՝ կասենք, ես հիմա չեմ ուզում գնահատեմ մի բան, ինչը չեմ տեսել: Կարող է վաղը պարզվի, որ ինչ-որ «Լեռնամետալուրգիայի բանկում» ինչ-որ փոխանցում է եղել ու որոշել են, որ դա հանք է. պայմանական անուն ասեցի: Չեմ իմանում ինչի մասին է խոսքը: Մեղադրանքում չկա, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս կանխակալ կողմնակալության և հրապարակայնության մասին: Մեղադրանքից դուրս եկել են, բաներ են խոսում»,- նշեց Օրբելյանը։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն էլ փորձով կատակի տալ. «Դե էս էդ «գետաձիերի» սերիայից է. կարող է հանք չի եղել, «հանաք» բառն են գրել, տառ են բաց թողել, դրանով են…»:
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

