Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել․ Քոչարյանը կալանավայրից դիտարկումներ է արել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրը հրավիրված մամուլի ասուլիսն սկսվեց թիմակիցների կողմից շնորհավորական խոսքերով ուղղված բանտում գտնվող Քոչարյանին։

Նախկին նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ընթերցեց Քոչարյանի դիտարկումները՝ վերջին օրերի իրադարձությունների մասով։

«I. Փաշինյանի մոտ բնածին վախերի և բարդույթների հերթական մանիակալ սրացումն է, իսկ դատաիրավական համակարգը սպասարկում է նրա ֆոբիաները: Մենք կարող ենք կորցնել երկիրը, և կարծես թե, ժողովուրդը կորցրել է կոլեկտիվ ինքնապահպանման բնազդը:

II. Հերթական քրեական մեղադրանքն այնքան աբսուրդային է, որ դժվար է գնահատական տալ նորմատիվ բառապաշարի շրջանակներում: Բայց, այնուամենայնիվ, կփորձեմ անել դա՝ ամբողջությամբ վերցրած, ընդհանրացված խոսքերով. որպեսզի ներկայացվի այսքան ոչնչով չհիմնավորված մեղադրանք, անհրաժեշտ է կամ լիակատար բարոյական դեգրադացիա, կամ իրավական դեբիլիզմ, կամ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում: Դա նրանց մոտեցումն է, որ Արցախի բոլոր նախագահները պետք է լինեն բանտում:

III. Երկիրը ներքաշել են ծայրահեղ վտանգավոր արկածախնդրության մեջ՝ դնելով խոշոր տերությունների աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոնում:

VI. Իշխանության նպատակն ակնհայտ է՝ պառակտել հասարակությունը, ստեղծել վախի, ատելության, անկարողության և դատապարտվածության մթնոլորտ: Սրանք անհրաժեշտ պայմաններ են Բաքվի բոլոր պահանջները կատարելու համար:

V. Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները, որոնք ցանկացած պետականության հիմքն են կազմում: Սրան պետք է վերջ դնել, կամ էլ բոլորը պետք է սկսեն թուրքերեն սովորել»,- Ռոբերտ Քոչարյանի հայտարարության ընթերցումն ավարտեց Միկոյանը։

Նա նշեց նաև, որ սա արդեն Քոչարյանի չորրորդ կալանավորումն է։ Միկոյանի խոսքով՝ այն ունի բացառապես աշխարհաքաղաքական դրդապատճառներ և հանդիսանում է Բաքվից եկող ուղղակի պատվեր, որը ներկայիս իշխանությունները հնազանդորեն կատարում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան