Սիրիայի նախագահը քրդական ուժերի նախկին հրամանատարին նշանակել է իր խորհրդական

Լուրեր

05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
Բոլորը

Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան քրդերի գլխավորած և ներկայում լուծարված զինյալ ​​ուժերի նախկին հրամանատարին իր խորհրդական է նշանակել, ինչն արտացոլում է քաղաքացիական պատերազմի երկու վաղեմի հակառակորդների մերձեցումը, գրում է Reuters-ը։

2024 թվականի վերջին ալ-Շարաայի գլխավորած ապստամբական կոալիցիայի կողմից նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի տապալումից հետո իսլամիստների գլխավորած Սիրիայի նոր իշխանությունները պնդում էին, որ Սիրիական դեմոկրատական ուժերի (SDF) կողմից կառավարվող տարածքը և հաստատությունները պետք է ինտեգրվեն պետությանը։ Ավելի քան մեկ տասնամյակ Մազլում Աբդին ղեկավարել է քրդերի գլխավորած Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնք համագործակցում էին ԱՄՆ-ի հետ՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու և երկրի պատերազմի ընթացքում Սիրիայի հյուսիսային ու արևելյան տարածքների զգալի մասը գրավելու նպատակով՝ ինքնավար գոտի ստեղծելու համար։

Ինտեգրման գործընթացը մեկ տարուց ավելի կանգ էր առել, մինչև Սիրիայի կառավարական ուժերի կողմից Աբդիի զինյալների դեմ հունվարյան կայծակնային հարձակումը ստեղծել էր «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերը» (SDF) Դամասկոսի իշխանությունների հետ միավորելու «ճանապարհային քարտեզ»։

Աբդին երեքշաբթի հայտարարել էր, որ SDF-ն պաշտոնապես լուծարվելու է՝ ողջունելով «խաղաղության և նոր Սիրիայի կառուցմանը մասնակցության» նոր փուլի սկիզբը։

Առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք նախագահի խորհրդարանի դերը զուտ արարողակարգային է լինելու։

SDF-ը պայքարել է ծայրահեղ պահպանողական խմբավորումների, այդ թվում՝ «Իսլամական պետության» և «Ալ-Քաիդայի» տեղական ճյուղի դեմ, որը ժամանակին ղեկավարում էր ալ-Շարաան, նախքան նա կխզեր կապերը կազմակերպության հետ։ SDF-ի ինտեգրման շրջանակում նրա զինյալները ներառվում են Սիրիայի Պաշտպանության նախարարության կազմում։ Նրանց թվում են նաև բարձրաստիճան ներկայացուցիչներ, որոնք քննադատաբար էին վերաբերվում Սիրիայի իշխող վարչակազմին։

Հունվարին տեղի ունեցած մարտերի ընթացքում քրդական ուժերի հրամանատարներից մեկը՝ Սիփան Համոն, առաջարկել էր Իսրայելին օդային հարվածներ հասցնել սիրիական զորքերին։ Մի քանի շաբաթ անց, ինտեգրման համաձայնագրի մասին հայտարարվելուց հետո, նա նշանակվել էր  պաշտպանության նախարարի տեղակալ։

Թուրքիան, որը Շարաայի մտերիմ դաշնակիցն է, ողջունել է  SDF-ի լուծարումը, որին երկար ժամանակ մեղադրում էր իր  կողմից օրենքից դուրս հայտարարված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալ խմբավորման հետ կապերի մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի