Կաթողիկոսը տարբեր բնակավայրեր խմբեր է ուղարկել, զոնդաժ անեն, քաղաքական շարժում սկսեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.08.2026 | 16:12Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ տեղեկություններ ունի կաթողիկոսի կողմից տարբեր բնակավայրեր խմբեր ուղարկելու մասին՝ պնդելով, որ դրանց նպատակը հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը պարզելն է։
«Մենք տեղեկություններ ունենք, որ տարբեր բնակավայրեր խմբեր են ուղարկվել, չգիտեմ՝ ինչ շորերով են գնացել, որպեսզի զոնդաժ անեն, այսպես ասած, հասարակական-քաղաքական շարժում սկսելու հնարավորությունը 2024 թվականի պրոցեսների նմանությամբ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը, սակայն, չասաց, թե կոնկրետ որ բնակավայրեր են խմբեր ուղարկվել, ովքեր են եղել այդ խմբերում կամ ինչ աղբյուրներից է ստացել նման տեղեկությունը։
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Մայր Աթոռից, սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։
Մանրամասները՝ տեսանյութում:
Արփի Հակոբյան

