Խոսրով Հարությունյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը Կառավարությունը մերժեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
Բոլորը

Կառավարության դեկտեմբերի 6-ի նիստում Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը ներկայացրեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանի ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որը վերաբերում է  «Հայաստանի Հան­րապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրեն­քում լրացում կա­տա­րելու մասին» և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մա­սին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  օրենք­ներում փոփոխություններ կատարելուն։

Առաջարկվող փոփոխություններից մեկով, եթե ամրագրվում է այն դրույթը, որ Կառավարությունը ձևավորվում է քաղաքա­կան մեծամասնության կազմից, ապա կառավարության ենթադրյալ անդամները պետք է ընդ­գրկվեն տվյալ կուսակցության նախընտրական ցուցակում, ընդ որում՝ ցուցակի անցողիկ մա­սում, և հետևաբար՝ կստանձնեն ամենաակտիվ մասնակցային դերակատարումը նախ­ընտ­րական մրցապայքարում՝ ներկայացնելով և պաշտպանելով իրենց կուսակցության առա­ջարկվող քաղաքականությունը համապատասխան ոլորտներում:

Արդյունքում՝ այդ թեկնածուները հենց իրենք անձամբ հանրության առջև կուսակցության անունից կստանձ­նեն իրենց վերապահված ոլորտում ընտրողների սպասելիքները բավարարելով քաղաքա­կան պատասխանատվությունը:

Հետևաբար՝ նման համակարգի պարագայում Կառավա­րու­թյունը դառնում է դե ֆակտո ընտրված, քանի որ ընտրողները իրենց քվեն տվյալ կու­սակ­ցությանը տալով, միաժամանակ իրենց վստահությունն են հայտնում հաղթանակի դեպ­քում այդ կուսակցության ձևավորած Կառավարությանը:

Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց Խոսրով Հարությունյանի ներկայացրած նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։