Ազգային ժողովի նիստն այսօր ևս չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով
Քաղաքականություն
06.12.2018 | 10:43Ազգային ժողովի նիստն այսօր չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: Անհրաժեշտ 53 քվեն այդպես էլ չապահովվեց․ գրանցվել էր 8 պատգամավոր։ Արդեն երրորդ օրն է, ինչ ԱԺ նիստը չի կայանում՝ քվորում չլինելու պատճառով։
Քառօրյա նստաշրջանի օրակարգում ներառված է ԱԺ պատգամավոր Արամ Խաչիկի Հարությունյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: