ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել առաջ չընկնել իրադարձություններից կազմակերպությունից ՀՀ-ի դուրս գալու հարցում

Լուրեր

21.10.2026 | 14:11
Մեր վզին փաթաթում եք վավերացման պարտավորություն․ Արեգա Հովսեփյանը՝ ԹՐԻՓՓ-ի համաձայնագրի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 14:02
Հայաստանի ներկայացուցիչը Պոդգորիցայում մասնակցել է Եվրոպա-Ասիա զբոսաշրջային համաժողովին
21.10.2026 | 13:53
Ընթանում է Պուտին-Ուիթկոֆ հանդիպումը․ ՌԴ նախագահը հայտնել է Ուկրաինայի կողմից կռված ամերիկացու ազատ արձակման մասին
21.10.2026 | 13:51
Գյումրիում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է
21.10.2026 | 13:43
Եթե մենք կարողանալու ենք Ադրբեջանի տարածքով ապրանք բերել Չինաստանից, հեգնելու ի՞նչ կա․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:34
NBA. Լեբրոն Ջեյմսը նորամուտն է նշել «Ֆիլադելֆիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:25
TRIPP-ի լայնությունը ինչքա՞ն է․ գազամուղ, նավթամուղ մի տեղ են լինելու, թե՞ ցրված են․ Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 13:16
Ռուբիոն հայտարարել է, թե Ուկրաինան այսօր գոյություն չէր ունենա, եթե ԱՄՆ-ի օգնությունը չլիներ
21.10.2026 | 13:07
Ռուբինյանը Սերբիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական կապերի և ավիացիոն համագործակցության զարգացման հարցեր
21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) Հայաստանի դուրս գալու հարցում չարժե առաջ ընկնել իրադարձություններից, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը, ինչպես նաև հայ ժողովրդի կարծիքը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

Հարցին՝ ի՞նչ որոշում կարելի է սպասել Հավաքական անվտանգության խորհրդի նոյեմբերյան նիստից ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ՝ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպությունից երկիրը «բացառելու կամ չբացառելու» որոշումները կայացնում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները:

«Մենք՝ որպես քարտուղարություն, չենք կարող որոշումներ կայացնել մեկ կամ մյուս կողմի համար, ուստի ամեն ինչ դեռ առջևում է: Արդյո՞ք այս հարցը լրջորեն կքննարկվի այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ-ի հաջորդ նիստում, դա նույնպես հարց է. դա կորոշեն իրենք՝ պետությունների ղեկավարները: Եկեք չշտապեցնենք [իրադարձությունները]։ Մենք լսել ենք վարչապետի [Նիկոլ Փաշինյանի] հայտարարությունները։ Ես միշտ ասել եմ, որ ոչ միայն երկրի ղեկավարությունն ունի կարծիք, այլև կա հայ ժողովրդի կարծիքը տարբեր հարցերի վերաբերյալ։ Հետևաբար, մենք առաջ չենք ընկնի իրադարձություններից»,- ասել է նա։

Միաժամանակ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ որոշումը՝ հեռացնել Հայաստանին կամ չհեռացնել, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, որի անդամներն են անդամ երկրների գերագույն գլխավոր հրամանատարները։ Ըստ նրա՝ որոշումներ կայացնելիս միշտ պետք է հաշվի առնել բոլոր հանգամանքներն ու գործոնները։

Ըստ Մասադիկովի՝ եթե Հայաստանի ղեկավարությունը, «այս դեպքում՝ վարչապետ Փաշինյանը, հայտարարել է այդ մասին, ապա, հավանաբար, կան տարբեր օրակարգեր»։

Նա նաև շեշտել է, որ Հայաստանը դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե յուրե մնում է կազմակերպության անդամ։

«Մենք այս հարցը վաղուց քննարկում ենք։ Հայաստանը դե ֆակտո ներկայում չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին։ Հայաստանն իր ներկայացուցիչներին, զինվորականներին կամ ՀԱՊԿ քարտուղարության աշխատակիցներին չի ուղարկում քվոտային պաշտոնների, և արդեն երրորդ տարին է՝ Հայաստանը չի վճարել անդամակցության վճարները։ Բայց դե յուրե նրանք մնում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ»,- նշել է Մասադիկովը։

Նրա խոսքով՝ Հայաստանը լուրջ ներդրում է ունեցել ՀԱՊԿ-ի զարգացման գործում։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ առաջիկա հինգ տարում ՀԱՊԿ վերադառնալու պլաններ չկան։ Նա ասել էր, որ եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել, դա կթեթևացնի որոշումների կայացման գործընթացը։

«Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ, համենայն դեպս, կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- հայտրարել էր նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի