Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵՏՄ բարձրագույն խորհրդի նիստին
Քաղաքականություն
06.12.2018 | 10:28ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:
Նիստը մեկնարկում է այսօր՝ դեկտեմբերի 6-ին:
Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում պետք է տեղի ունենար նաեւ ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, սակայն այն հետաձգվել է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է իր հետ հեռախոսազրույցում առաջարկել հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում առկա տարաձայնությունների հետ: