Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 

Լուրեր

26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:27
Բիլ Գեյթսն առաջարկել է ԱԲ-ի հարկ սահմանել՝ մարդկանց մեքենաներով փոխարինելուն զուգընթաց
26.08.2026 | 20:13
Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 20:00
Որտե՞ղ է Ռոբերտ Քոչարյանի և Նաիրի Հունանյանի հանդիպման ձայնագրությունը. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական եկամուտների կոմիտեն նախատեսում է 2027 թվականին գնել կրիպտոակտիվների ոլորտում վերահսկողության համար կիրառվող «Chainalysis Reactor» ծրագիրը։ Դրա ձեռքբերման համար ՊԵԿ-ը  85 մլն դրամի չափով բյուջետային հայտ է ներկայացրել ՀՀ ֆինանսների նախարարություն։

Սա առաջին անգամը չէ, որ ՊԵԿ-ը նախատեսում է այդ ծրագրի ձեռքբերում։ Նույն նպատակով ՊԵԿ-ին ֆինանսավորում էր հատկացվել 2024 թվականի հունիսի 6-ի կառավարության որոշմամբ, սակայն գումարը նույն տարվա ընթացքում չէր օգտագործվել և սահմանված կարգով տարեվերջին վերադարձվել էր պետական բյուջե։ 

Կրիպտոշուկայի վերահսկողության խնդիրներին Factor TV-ն անդրադարձել էր «Սահմանին՝ ճամպրուկներով փող, օնլայն՝ միլիարդավոր կրիպտո․ ինչպե՞ս է փոխվում ընտրությունների ստվերային ֆինանսավորումը» փաստաքննության մեջ։ Ընդ որում՝ 2024-ին կառավարությունը 583․5 մլն դրամ էր հատկացրել ՊԵԿ-ին։ Այդ ժամանակ Factor TV-ի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ը չէր հստակեցրել, որ 583.5 մլն դրամը նախատեսված էր ոչ միայն «Chainalysis Reactor»-ի, այլև ևս երկու ծրագրի ձեռքբերման համար։ Այժմ, սակայն, Կոմիտեն ընդգծել է, որ 2027 թվականի բյուջետային հայտում ծրագրի ձեռքբերման համար նախատեսվել է 85 մլն դրամ։ 

««Chainalysis Reactor» ծրագրի ձեռքբերումը ՀՀ ՊԵԿ կարիքների համար շարունակում է մնալ արդիական»,- նշել են ՊԵԿ-ից՝ միաժամանակ հավելելով, որ այս ծրագիրը  ոլորտում վերահսկողության միակ միջոցը չէ։ Կոմիտեն, իր փոխանցմամբ, օգտագործում է ռիսկերի գնահատման մեխանիզմներ, բաց աղբյուրների ուսումնասիրություն, հանրային բլոկչեյնների տվյալների վերլուծություն, օպերատիվ-հետախուզական գործիքներ և համագործակցում է այլ պետական մարմինների ու միջազգային գործընկերների հետ։ 2026 թվականին 207 աշխատակից վերապատրաստվել է կրիպտոակտիվների, բլոկչեյնի, հարկման և ռիսկերի կառավարման թեմաներով։ 

ՊԵԿ-ի փոխանցմամբ՝ 2026 թվականին կրիպտոակտիվների ոլորտում իրականացված վերահսկողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արձանագրվել են հարկային օրենսդրության խախտումներ։

Գայանե Խաչատրյան