Մի փունջ կոռուպցիա նվեր եմ տվել ձեզ, ձեր քննչականը, իհարկե, գործ չի հարուցի․ Մեսրոպ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանն ԱԺ ամբիոնից ելույթի ընթացքում քննադատեց իշխանական պատգամավորների և պաշտոնյաների գործելաոճը՝ անդրադառնալով ընդդիմադիր գործիչների և նրանց ընտանիքների նկատմամբ իրականացվող գործողություններին։

Մանուկյանը դատապարտեց վաղ առավոտյան հատուկջոկատայիններով և դիմակավորված անձանցով ընդդիմադիրների բնակարաններ ներխուժելու պրակտիկան՝ ընդգծելով, որ երկրում ընթանում է «դասական քաղաքական հետապնդումների շարք»։
«18 թվականին, երբ հետապնդումը սկսվեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հետևից տեսանք՝ ինչ արհավիրք եկավ մեր պետության ու ազգի գլխին։ Այսօր էլ այն տպավորությունն է, որ նոր աղետ է մեզ սպասվում՝ նոր Սահմանադրությամբ, ադրբեջանցիների նոր պահանջներով և ՔՊ-ականների համաձայնությամբ։ Իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր քաղբանտարկյալներին, Քոչարյան ընտանիքին և քաղաքականության հետ կապ չունեցող Սեդրակ Քոչարյանին»,- հայտարարեց նա։
Անդրադառնալով կոռուպցիոն բացահայտումներին՝ Մանուկյանը ներկայացրեց Կառավարության որոշումներով կայացված մի շարք խոշոր գործարքներ, մասնավորապես՝ «Կասկադ» համալիրի հարակից տարածքների օտարման հարցը։

Ըստ պատգամավորի՝ կառավարությունն առանց մրցույթի ընկերությանը հատկացրել է շուրջ 125․000 քմ հողատարածք՝ 20 մլրդ դրամի ներդրումով «Կասկադ»-ի շինարարությունն ավարտելու պայմանով, սակայն նախագծով նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր։

«Կասկադում 1 քառակուսի մետրը 2.000 դոլարով բերեք, մի հատ մեդալ կկախեմ ձեր վզին։ Այդ գործարքով հողի արժեքը նվազագույնը 250 միլիոնից մինչև 600 միլիոն դոլար է։ Մի փունջ կոռուպցիայի գործ եմ նվեր տվել ձեզ, բայց ձեր քննչականը գործ հարուցո՞ւմ է․ իհարկե ո՛չ»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան