Ովքե՞ր են գաղտնալսումների թիկունքում. սլաքն ուղղված է այն անձանց նկատմամբ, որոնց «ոտքը» տրորել է ներկա իշխանությունը. «Ժողովուրդ» 

Լուրեր

14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի սահմանափակ թվով հատուկ առաջարկը՝ TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Հայաստանի Հանրապետությանն, ըստ էության, պատերազմ է հայտարարված: Բայց ոչ թե օտարերկրյա որեւէ պետության, այլ ներքին ինչ-որ խմբավորումների կողմից: Այլկերպ, թերեւս, դժվար է որակել համացանցում բարձրաստիճան պաշտոնատար անձանց հեռախոսազրույցների գաղտնալսման հրապարակումը:

Բանը հասել է նրան, որ այս անգամ հրապարակվել է պետության փաստացի ղեկավարի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի գաղտնալսված հեռախոսազրույցներից հատվածներ: Դատելով բովանդակությունից՝ գաղտնալսումներն արվել են դեռ ամիսներ առաջ, երբ նախաքննական մարմինը մեղադրանքներ էր հարուցում ու խափանման միջոց ընտրում Մարտի 1-ի գործով անցնող նախկին պաշտոնյաների նկատմամբ: Պարզապես համացանցում հայտնվեցին մոնտաժված տարբերակի հերթական հատվածներն ընտրություններից առաջ, երբ սպասվում է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Թե ովքեր են այս գաղտնալսումների թիկունքում, կարելի է միայն ենթադրել. վարկածներն այնքան էլ շատ չեն: Եւ կասկածների սլաքն ուղղված է անձանց նկատմամբ, որոնց «ոտքը» տրորել է ներկա իշխանությունը: Այնպես որ, գաղնալսված հեռախոսազրույցի հերթական մասի հրապարակումը միանգամայն սպասելի էր:

Պարզապես հիմա արձանագրենք՝ քանի դեռ չի բացահայտվել նախորդ դեպքը, քանի դեռ չեն հայտնաբերվել ու չեն պատժվել գաղտնալսման հեղինակներն ու տարածողները, համացանցում նման հրապարակումներ պարբերաբար կարող են հայտնվել:

Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հրապարակված նոր գաղտնալսումների վերաբերյալ քրեական գործ է հարուցվելու, որն ուղարկվելու է նախաքննության Քննչական կոմիտե: Արդյոք նոր քրեական գործն առանձին կքննվի՞, թե՞ որպես նոր դրվագ կմիացվի արդեն իսկ հարուցված նախորդ գործին, դեռ պարզ չէ. որոշումը կկայացնի ՔԿ-ն:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: