Մի՛ թողեք, որ ձեզ կտտանքների ենթարկեն, տարբեր հոգեբաններ են ինձ գրում․ Երեմյանը՝ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի քննարկման հարցուպատասխանի ընթացքում իշխանական պատգամավոր Ռուզաննա Երեմյանը, դիմելով «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանին, կարծիք հայտնեց, թե Մանուկյանը ամբիոնից պատասխանելիս պարբերաբար նայում էր իր խմբակցության ղեկավարի կողմը՝ հուշումներ ստանալու ակնկալիքով։

«Ինչպե՞ս եք վերաբերվում նրան, որ երկրի թիվ մեկ ամբիոնին կանգնած՝ ձեր խմբակցության ղեկավարը ձեզ հուշումներ է ցույց տալիս, դուք աշակերտի նման անընդհատ նայում եք ձախ։ Չորս անգամ նույն հարցին տալիս եք տարբեր պատասխաններ։ Ինձ արդեն տարբեր հոգեբաններ են գրում և վերլուծություններ ուղարկում։ Խնդրում եմ ձեզ՝ մի՛ թողեք, որ ձեզ այս կտտանքների ենթարկեն»,— ասաց Երեմյանը։

Պատգամավորի արձագանքին, թե հուշող գրությունները հեռվից կարդալու փորձերը ավելորդ լարվածություն են առաջացնում, թեկնածուն հումորով է հակադարձել.

«Ինձ թվում է՝ ես նման չեմ մարդու, ում կարելի է կտտանքների ենթարկել։ Ու մի՛ գերագնահատեք իմ տեսողությունը. էստեղից էնտեղ չեմ տեսնում, որ կարդամ»։

Մանրամասները՝ տեսանյութում։