ԱԲ ոլորտը մեծ տեմպերով աճելու է․ էլեկտրական էներգիայի սպառման պրոգրեսիվ աճ կարող է տեղի ունենալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն առաջարկվում է վերանվանել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն, ինչպես նաև գերատեսչության կազմում ձևավորել արհեստական բանականության գրասենյակ։ Այս մասին Կառավարության նիստում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ արհեստական բանականությունն արդեն ամենօրյա ռեժիմով մտնում է մեր իրականություն, ինչը պահանջում է համապատասխան ինստիտուցիոնալ կառույցների ստեղծում։ Փաշինյանը խոսեց վերջին մեկ տարվա ընթացքում ոլորտում էական առաջընթաց գրանցելու մասին։

«Լավ լուրն այն է, որ արհեստական բանականության ենթակառուցվածքն այլևս մեզ համար միայն նորությունների թողարկման նյութ չէ։ Վերջին մեկ տարում շատ լուրջ զարգացումներ ենք արձանագրել. այսօր Հայաստանում ունենք 3 սուպերհամակարգչային կենտրոն, որոնցից 2-ը արհեստական բանականության գործարաններ են։ Ներդրողների հետ հաստատված ծրագրերը ստիպում են, որ մենք էապես արագացնենք աշխատանքի տեմպերն ու ծավալները»,- ընդգծեց նա։

Կառավարության ղեկավարը շեշտեց, որ ԱԲ ենթակառուցվածքների ընդլայնումը նոր մարտահրավեր է առաջադրում երկրի էներգետիկ ռազմավարությանը, քանի որ տվյալների մշակման ու սուպերհամակարգչային կենտրոնները հսկայական ծավալի էլեկտրաէներգիա են սպառում։

«Արհեստական բանականության ոլորտը Հայաստանում մեծ տեմպերով աճելու է։ Սա նշանակում է, որ մենք պետք է վերստուգենք էլեկտրաէներգիայի սպառման և արտադրության վերաբերյալ մեր բոլոր պատկերացումները, քանի որ կարող է տեղի ունենալ սպառման պրոգրեսիվ աճ։ Պետք է շատ ակտիվ աշխատենք այդ ուղղությամբ, և այդ աշխատանքներն արդեն իսկ ընթացքի մեջ են»,- ասաց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան