Ինչո՞ւ էր Արեգա Հովսեփյանը Ղարաբաղի համար այդ դժվար ժամանակահատվածում ապրում Երևանում․ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
Բոլորը

Խորհրդարանական հարցուպատասխանի ընթացքում բանավեճ ծավալվեց պատգամավոր Արայիկ Հարությունյանի և ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահի պաշտոնում թեկնածու առաջադրված Արեգա Հովսեփյանի միջև՝ կապված 2022 թ. Պրահայի հայտարարության և Հովսեփյանի՝ նախկինում ունեցած պետական աշխատանքի հետ:

Հարությունյանը հարցրեց ինչպես է Հովսեփյանի վերաբերվում 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հայտարարությանը, որով Հայաստանը և Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը Ալմաթիի հռչակագրին և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչմանը:

Արձագանքելով՝ Արեգա Հովսեփյանը նշեց, որ ճանաչում է իր հայրենիքն ու ծննդավայրը, որտեղ գտնվում են իր հոր և նախնիների գերեզմանները: Նա տարակուսանք հայտնեց նման հարցադրման նպատակահարմարության վերաբերյալ. «Ի՞նչ է զգում հայը, երբ որ նման հարցադրում է անում արցախցուն… ի՞նչ նպատակով է նա դա հարցնում՝ ցավացնելո՞ւ»:

Մյուս հարցը վերաբերում էր Հովսեփյանի աշխատանքին Արտաքին գործերի նախարարությունում (ԱԳՆ): Հարությունյանը հետաքրքրվեց, թե ինչու է նա շարունակել մնալ համակարգում մինչև 2023 թ. օգոստոս և ինչու է այդ ընթացքում ապրել Երևանում, այլ ոչ թե Արցախում:

Ի պատասխան՝ Հովսեփյանը ասաց, որ աշխատանքից ազատման առաջին դիմումը գրել է դեռևս 2020 թ. նոյեմբերի 10-ին, իսկ 2021 թ. ընտրություններից հետո, երբ գործող իշխանությունը չհեռացավ, ինքը գնացել է երեխայի խնամքի արձակուրդի և 2021-ից 2023 թթ. փաստացի չի աշխատել նախարարությունում:

Հովսեփյանը հավելեց, որ վերջնական դիմումը գրել է 2023-ին՝ դեռևս արձակուրդում գտնվելու ժամանակ: Երևանում բնակվելու վերաբերյալ դիտարկմանը Հովսեփյանն արձագանքեց հարցով՝ արդյոք ակնկալվում էր, որ ինքը պետք է մնար Արցախում և զոհվեր: ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը արձագանքեց, որ խոսքը զուտ ապրելու մասին էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան