Արամ Հովհաննիսյանը՝ ՊՆ ՌՈ պետ

Լուրեր

17.08.2026 | 17:41
Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանն ավարտեցին իրենց պաշտոնավարումն իբրև պաշտպանության նախարարի խորհրդականներ
17.08.2026 | 17:30
Ղարաբաղից տեղահանված առանձին ընտանիքների վարձավճարի համար ամսական մինչև 40 հազար դրամ աջակցություն է տրամադրվում
17.08.2026 | 17:21
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
17.08.2026 | 17:16
Մ-20 ԱԱ. Յուրիկ Մխիթարյանի տպավորիչ հաղթանակն ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 17:07
Երևանում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում
17.08.2026 | 16:56
Միլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBank
17.08.2026 | 16:44
ՌՈ-ն պատասխանատու չէ բոլոր ինքնասպանությունների համար. Աշոտ Զաքարյանն ինքն է որոշել դիմում գրել․ Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:31
ԱՄՆ-ն և Իրանը ևս 60 օրով երկարաձգում են հրադադարը. Al Arabiya
17.08.2026 | 16:30
Սերխիո Բուսկետսը վերադարձել է «Բարսելոնա» և սկսել մարզչական աշխատանք
17.08.2026 | 16:25
Նովոռոսիյսկում տերմինալների փակվելուց հետո ռուսական հացահատիկի գները նվազել են՝ հասնելով 2024 թվականի մայիսից ի վեր ամենացածր մակարդակին
17.08.2026 | 16:16
Գնացե՛ք, ձեր նախարարների գողացած միլիոններին հետևեք․ Ռուզաննա Երեմյանը՝ ընդդիմությանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.08.2026 | 16:07
ԿԳՄՍՆ-ն ու ֆրանսիական «Saté-Âtre»-ը մշակութային համագործակցության հուշագիր են ստորագրել
17.08.2026 | 15:55
Շիրակի մարզի 6 քարհանքից գողություններ կատարելու կասկածանքով երկու տղամարդ է ձերբակալվել
17.08.2026 | 15:44
ՌԴ-ում քրգործ է հարուցվել «Դոժդ»-ի հիմնադիր Նատալյա Սինդեևայի դեմ՝ «անցանկալի» կազմակերպություն հիմնելու համար
17.08.2026 | 15:33
Վրաստանի իրավասու մարմինը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններին
Բոլորը

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է Պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ:

Ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում Հովհաննիսյանը չէր հերքել նշանակման վերաբերյալ տեղեկությունը` հորդորելով սպասել:

Հիշեցնենք, որ Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնից վարչապետի որոշմամբ ազատվել էր 2025-ի հունիսին: Թե որն էր պատճառը, Արամ Հովհաննիսյանը չէր պարզաբանել:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ռազմական ոստիկանության պետի պաշտոնից ազատվել է գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի օգոստոսի 6-ին:

Ընդգծենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում օգոստոսի 13-ին հայտնել էր, որ բանակում արձանագրված մահվան վերջին դեպքի հետևանքով Ռազմական ոստիկանությունում, ինչպես նաև Պաշտպանության նախարարության բարոյահոգեբանական ապահովման վարչությունում կլինեն կադրային փոփոխություններ։ Այս հայտարարությունից կարճ ժամանակ անց Զաքարյանն ազատման դիմում էր գրել:

Եվգենյա Համբարձումյան