«Ես մե՛զ եմ ԱԱԾ-ով սպառնում». Փաշինյանը՝ թեկնածուներին ԱԱԾ-ով սպառնալու վերաբերյալ Վիգեն Սարգսյանի հայտարարության մասին

Լուրեր

04.09.2026 | 16:46
Գագիկ Ծառուկյանն ազատ չի արձակվի. դատարանը որոշեց կալանավորումը երկարաձգել
04.09.2026 | 16:44
«Մարտի 1»-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել Շերիֆ մականունով հայտնի Գրիգոր Գրիգորյանի նկատմամբ
04.09.2026 | 16:41
Վահագն Խաչատուրյանը Պրահայում շնորհակալություն է հայտնել 1988-ի երկրաշարժից հետո Հայաստանին աջակցած չեխ փրկարարներին
04.09.2026 | 16:29
Հայ ձյուդոիստները մասնակցել են Եվրոպայի երիտասարդական առաջնությանը
04.09.2026 | 16:20
Գագիկ Ծառուկյանը կմնա՞ կալանքի տակ․ դատարանը հրապարակում է որոշումը․ ՈՒՂԻՂ
04.09.2026 | 16:18
Ֆոլկլենդների շուրջ լարվածությունը նոր փուլում է․ Արգենտինան բազա է կառուցում, Լոնդոնը հակադարձում է
04.09.2026 | 16:07
Երկու դատախազ տույժի է ենթարկվել՝ քրեական հետապնդումներ չհարուցելու և հսկողությունը պատշաճ չիրականացնելու համար
04.09.2026 | 15:55
«Իսպանիան ավերված երկիր է»․ Թրամփը կրկին կոշտացրել է հռետորաբանությունը Մադրիդի հասցեին
04.09.2026 | 15:51
Մարալ Արթինը կխաղա Սաուդյան Արաբիայում
04.09.2026 | 15:45
Սեպտեմբերի 27-ի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի 3 կազմակերպություն
04.09.2026 | 15:33
ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագիծը կանգ է առել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում․ Bloomberg
04.09.2026 | 15:21
ՀՀ նախագահը հանդիպել է Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Տոմիո Օկամուրայի հետ
04.09.2026 | 15:10
Շուրջ 230 մլն դրամի բռնագանձման պահանջ՝ նախկին փոխքաղաքապետից // Փաշինյանը խոսել է ջրի խնդիրների մասին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 15:05
Ուիթքոֆն ու Քուշները կայցելեն Մոսկվա ու Կիև սեպտեմբերի 5-6-ը. ԶԼՄ-ներ
04.09.2026 | 14:53
Պետք է ջրի շուկան ազատականացվի. Փաշինյան
Բոլորը

Մեզ ասում են, որ դավադրության մեջ ենք՝ Արցախը հանձնելու համար, և ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, որ եթե պարզվի, որ մենք իրոք դավադրության մեջ ենք, մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի: Դեկտեմբերի 5-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով դիտարկմանը, թե Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Փաշինյանը թեկնածուներին ԱԱԾ-ով է սպառնում:

«Ընդհակառակը, ես մեզ եմ ԱԱԾ-ով սպառնում, որովհետև մեզ ասում են, որ դուք դավադրության մեջ եք՝ Արցախը հանձնելու համար: Պատկերացրեք՝ մեզ մեղադրում են, և եթե մենք լռության մատնենք, պիտի ասեն՝ ուրեմն ծածկադմփոց են անում, բա ու՞ր են նայում մեր իրավապահ մարմինները: Հիմա կարծում եմ, որ ԱԱԾ-ն պետք է հրավիրի այդ հայտարարության հեղինակներին, և ընտրություններից առաջ պետք է դա անի, որ եթե պարզվի, որ մենք իրոք դավադրության մեջ ենք, մեր ժողովուրդն էլ իմանա, որ մենք դավադրության մեջ ենք, և մեր նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկի»,- ասաց Փաշինյանը:

Իսկ եթե պարզվի, որ դա սուտ է, ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այդ ժամանակ բոլորը պետք է իմանան, որ ոմանք ստախոս են. «Ընդ որում՝ էժանագին»: