Հարուցվել է քրեական գործ՝ բաղնիքում տեղի ունեցած զինված միջադեպի առթիվ. ՔԿ

Լուրեր

19.12.2025 | 23:33
ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի բանակցությունների նոր փուլը տեղի կունենա ԱՄՆ-ում առաջիկա օրերին
19.12.2025 | 23:26
2025 թվականի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթին հավակնող մարզիկները
19.12.2025 | 23:07
Պետությունը շարունակելու է աշխատանքներ իրականացնել սոցբնակարանային ֆոնդի ընդլայնման ուղղությամբ. ԱՍՀ նախարար
19.12.2025 | 22:50
Իսրայելում ՌԴ քաղաքացի է ձերբակալվել Իրանի օգտին լրտեսության մեղադրանքով
19.12.2025 | 22:34
Դավիթ Խուդաթյանն ու Համաշխարհային բանկի նոր ղեկավարը ձեռք են բերել մի շարք պայմանավորվածություններ
19.12.2025 | 22:21
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.12.2025 | 22:08
Ուկրաինան պնդում է, որ հարձակվել է Միջերկրական ծովում Ռուսաստանի «ստվերային նավատորմին» պատկանող լցանավի վրա
19.12.2025 | 21:55
ԱԱԾ-ին վերագրվող թուղթ է հրապարակվել. Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու պնդման արձագանքները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 21:41
Հայաստանը Ժնևում քննարկել է փախստականների խնդիրների հասցեագրման իր մոտեցումները
19.12.2025 | 21:28
Պուտինը՝ Կուպյանսկի գրավման մասին ռուսական հայտարարություններին ֆոնին քաղաքում Զելենսկիի լուսանկարի մասին 
19.12.2025 | 21:15
Գարեգին Բ-ն մտադիր չէ հեռանալ․ քաղաքական գնահատականներ՝ Մայր Աթոռում տեղի ունեցածի շուրջ
19.12.2025 | 21:03
Բաքուն Ռուբեն Վարդանյանի մասին քարոզչական ֆիլմ է պատրաստել
19.12.2025 | 20:49
Ստամբուլի մոտակայքում ռուսական ԱԹՍ է կործանվել
19.12.2025 | 20:37
Պուտինը խոստացել է Ուկրաինայի վրա հարձակումների մորատորիում՝ ընտրությունների դեպքում
19.12.2025 | 20:28
Ֆինանսական գրագիտության թեմաները ներառված են մի շարք դպրոցական առարկաների ծրագրերում. ԿԳՄՍ նախարար
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք անձանց առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու և ապօրինի կերպով զենք կրելու դեպքի առթիվ:

2018թ. դեկտեմբերի 4-ին բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգեր են ստացվել առ այն, որ իրենց մոտ բուժօգնության են դիմել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված1991թ. և 1974 թվականներին. 26-ամյա երիտասարդի մոտ ախտորոշվել է «աջ սրունքի վերին միջին երրորդ հրազենային գոտկային միջանցիկ վիրավորում», իսկ 44-ամյա տղամարդու մոտ՝ «ձախ սրունքի ստորին երրորդ թափանցող միջանցիկ հրազենային վնասվածք, ոտքի բաց բեկորային կոտրվածք»:

Նույն օրը՝ ժամը 22:00-ին, «կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերքեր, աջակողմյան հեմոպնևմոթորաքս» ախտորոշմամբ մեկ այլ բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Երևան քաղաքի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1983 թվականին:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և իրականացրել անհետաձգելի քննչական գործողություններ. դեպքի վայրի զննությամբ՝ բաղնիքի տնօրենի աշխատասենյակի հատակին, հայտնաբերվել են հրազենային վնասվածքին բնորոշ հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքեր հատակին, աշխատասենյակի մուտքի դռան փեղկին, սենյակում առկա բաճկոնին, ավտոտնակի դարպասի հարակից հատվածում և բաղնիքին կից ավտոտնակում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենայում: Բացի այդ, բաղնիքի տարածքում գտնվող ավտոկայանատեղիում՝ աթոռին, հայտնաբերվել է արնանման հեղուկի հետքերով ատրճանակի պահունակ՝ լիցքավորված 9մմ տրամաչափի 2 փամփուշտներով։

Դեպքի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ:

Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ հատախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ օրը՝ ժամը 21։30-ի սահմաններում, սպիտակ գույնի «Սեդան» տեսակի ավտոմեքենայով բաղնիք են այցելել եղբայրներ` Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1988 և 1983 թվականներին, ինչպես նաև ևս մեկ անձ՝ ծնված 1984թ.:

Նախնական տվյալներով՝ վերջինս իր մոտ պահվող ատրճանակով կրակել է այդ պահին բաղնիքի տնօրենի աշխատասենյակում գտնվող 26-ամյա երիտասարդի և 44-ամյա տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածքներ։

Այդ ընթացքում, դեռևս չպարզված հանգամանքներում, կտրող-ծակող գործիքով վնասվածքներ են պատճառվել բաղնիք ներխուժած եղբայրներից մեկին։

Բաղնիքի աշխատակիցներից մեկը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել իր կողմից դեպքի վայրում հայտնաբերված 9մմ տրամաչափի թվով 5 պարկուճ և 1 գնդակ, որոնք առգրավվել են։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատակենսաբանական և դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, շարժառիթը և միջադեպի մասնակիցների ողջ շրջանակը պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ։

Հանձնարարություններ են տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: