Կասեցվել է «Արծվաբերդ» գազավորված ըմպելիքների արտադրամասի գործունեությունը
Տնտեսություն
12.08.2026 | 16:15
Կասեցվել է Տավուշի մարզի Բերդ համայնքի Արծվաբերդ բնակավայրում գործող, անհատ ձեռնարկատեր Ասատուր Վիրաբյանին պատկանող «Արծվաբերդ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը։ Այս մասին տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ պահանջների մի շարք խախտումներ, մասնավորապես՝
▪️ արտադրական շինության պայմանները չեն ապահովել սարքավորումների պատշաճ սպասարկումն ու վերանորոգումը,
▪️ պատշաճ չեն իրականացվել մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների դեմ պայքարի աշխատանքները,
▪️ հատակների և պատերի մակերևույթները չեն համապատասխանել սահմանված պահանջներին,
▪️ արտադրամասն ապահովված չի եղել բնական և մեխանիկական օդափոխության միջոցներով։
Արտադրական գործունեությունը կասեցվել է։
«Հայտնաբերված խախտումները վերացնելու և արտադրամասը սահմանված պահանջներին համապատասխանեցնելու համար տնտեսավարողին սահմանվել է ժամկետ։
Սննդամթերքի անվտանգության պահանջն առաջնային է»,- ասվում է հաղորդագրությունում։

