Կկալանավորվի՞ արդյոք Ռոբերտ Քոչարյանը. կորոշվի ընտրություններից 2 օր առաջ. «Ժողովուրդ»

Լուրեր

16.07.2026 | 11:10
Զելենսկին վարչապետի պաշտոնում ներկայացրել է Սերգեյ Կորեցկիի թեկնածությունը
16.07.2026 | 11:05
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
16.07.2026 | 10:56
Աշխատավարձերի հափշտակության սխեմա․ ՀԿԿ-ի բացահայտումը՝ «Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսությունում
16.07.2026 | 10:44
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Իրանին, Թեհրանը պատասխանել՝ Բահրեյնի ու Քուվեյթի ամերիկյան բազաները թիրախավորելով
16.07.2026 | 10:36
Նավթի գները նվազել են
16.07.2026 | 10:24
Հայկական գյուղմթերքը ԱՄՆ շուկա արտահանելու հարցեր են քննարկվել Վաշինգտոնում
16.07.2026 | 10:14
Արման Ծառուկյանը չի բացառել մասնակցությունն Օլիմպիական խաղերին
16.07.2026 | 10:01
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 16-ի դրությամբ
16.07.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.07.2026 | 09:30
Էլինա Ավանեսյանը պարտվել է աշխարհի 45-րդ ռակետին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.07.2026 | 01:03
ԱԱ-2026․ Եզրափակիչում՝ Իսպանիա – Արգենտինա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.07.2026 | 23:23
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս մոտեցրել են ափ․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում
15.07.2026 | 23:12
Թուրքիայում հեղաշրջման ու Էրդողանին տապալելու փորձից 10 տարի անց․ գիշեր, որը փոխեց Թուրքիան․ DW-ի անդրադարձը
15.07.2026 | 22:53
Երևանում Միսաք Մանուշյանի անվան այգում կբացվեն Աշոտ Հարությունյանի 13 հեղինակային քանդակները
15.07.2026 | 22:35
Ոստիկանությունը հայտնաբերել է սպանության, սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներին
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Դեկտեմբերի 7-ին պարզ կդառնա՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որ մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ, կկալանավորվի՞, թե՞ ոչ: ՀՀ վերաքննիչ դատարանում հինգ օր շարունակ դռնփակ նիստում ընթանում էր այս հարցի քննությունը, որին որպես մեղադրող կողմ մասնակցում էր անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Քոչարյանի փաստաբանները դիմել են նաեւ նախկին նախագահի խափանման միջոցի ընտրության հարցը ՍԴ քննության ուղարկելու միջնորդությամբ, քանի որ, ըստ նրանց, գործ ունենք սահմանադրությամբ նախագահին տրված անձեռնմխելիության դրույթի հետ: Մինչդեռ դատախազությունը պնդում է անձեռնմխելիությունը բացարձակ չէ, Քոչարյանն իրեն մեղսագրվող արարքը կատարելիս դուրս է եկել սահմանադրությամբ տրված լիազորությունների շրջանակներից, եւ, վերջապես, ազատության մեջ մնալով` նախկին նախագահը կարող է թաքնվել քննությունից, իր դիրքն ու հեղինակությունն օգտագործել նախաքննությանը խոչընդոտելու, վկաների նկատմամբ ազդեցություն գործադրելու համար:

Որքան էլ ներկայացված խնդիրը բացառապես իրավական տիրույթում է, հաշվի առնելով քրեական գործի բնույթը, Ռոբերտ Քոչարյանի անձը, պետք է արձանագրենք՝ հարցն, այնուամենայնիվ, քաղաքական նշանակություն ունի: Եվ այդ առումով պատահական չէ, որ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը դատարանը որոշելու է դեկտեմբերի 7-ին՝ ԱԺ արտահերթ ընտրություններից երկու օր առաջ: Միգուցե զուգադիպություն է, միգուցե՝ ոչ: Ամեն դեպքում, սպասենք դատարանի որոշմանը` միաժամանակ արձանագրելով, որ նախկին իշխանությունների նկատմամբ հասարակության բացասական վերաբերմունքը դեռ չի մեղմվել:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: