Նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության քննարկման ժամանակ ելույթ է ունեցել՝ անդրադառնալով երկրի արդարադատության ոլորտում առկա խնդիրներին և ներկայացնելով կոնկրետ օրենսդրական առաջարկներ։

Պատգամավորը քննադատել է իշխանության կողմից իրականացվող դատական բարեփոխումները՝ դրանք անվանելով առանձին դատավորների անուններով։ Նա նշել է, որ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, ով 2003 թվականից առաջընթաց չէր ունեցել, իշխանության կողմից տեղափոխվել է Վճռաբեկ դատարան։

Վարդևանյանն անդրադարձել է նաև Մասիս Մելքոնյանի նշանակմանը՝ ընդգծելով մի կարևոր հանգամանք. «Հանրապետության նախագահը Մասիս Մելքոնյանին դատավոր նշանակելու հրամանագիրը չէր ստորագրել, բայց դա ձեզ հետաքրքիր չի»։ 

Նա հավելել է, որ քաղաքական անցյալ ունեցող անձինք, ինչպիսիք են Արտակ Զեյնալյանը, Վլադիմիր Վարդանյանը և Վահագն Հովակիմյանը, ուղարկվել են Սահմանադրական դատարան։ 

Մանրամասները՝ տեսանյութում։