Խորապես հիասթափված եմ, որ Ավստրալիայի խորհրդարանը մինչև հիմա չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը. ավստրալացի պատգամավոր

Լուրեր

14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
Բոլորը

Ավստրալիայի խորհրդարանի ստորին պալատում Ցեղասպանություն հանցագործության և դրա համար պատժի մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված լսումների ժամանակ անդրադարձ է եղել նաև Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:

Յոթ խորհրդարանականներ խոսել են փաստաթղթի ընդունման մասին, որում առանձին անդրադարձ կա 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը:

«Բոլոր յոթ պատգամավորներն արտահայտվեցին փաստաթղթի ընդունման օգտին: Նրանց մեծ մասն իրենց ելույթներում կոչ արեցին Ավստրալիային, որպես ՄԱԿ-ի կոնվենցիան վավերացրած առաջին երկրներից մեկը, պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- նշում է Հայ դատի հանձնախումբը:

Հայկական ծագումով ավստրալացի պատգամավոր Թիմ Ուիլսոնը, որի նախաձեռնությամբ փաստաթուղթը ներկայացվել է քննարկման, հայտարարել է, որ խորապես հիասթափված է այն փաստից, որ Ավստրալիայի օրենսդիր մարմինը մինչև հիմա չի ճանաչել և չի դատապարտել Հայոց ցեղասպանությունը: