Լեհաստանի ԱԳ նախարարը կոչ է արել քննարկել Ուկրաինայի վրա ռուսական հրթիռները որսալու հնարավորությունը

Լուրեր

07.08.2026 | 17:12
Գարեգին Բ կաթողիկոսի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 17:06
Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ
07.08.2026 | 17:02
Մամիջանյանը` Սերժ Սարգսյանի և Սամվել Կարապետյանի հանդիպման մասին հարցին ի պատասխան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:57
Գարեգին Բ-ն հաղթանակած դուրս կգա այս գործընթացներից. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:52
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:45
«Մասնավոր կյանքի հանգամանքներ պետք է հրապարակվեն»․ Գարեգին Բ-ի և մյուսների գործը կքննվի դռնփակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:40
Հայաստանի հավաքականի նախկին մարզիչը գլխավորել է Ղազախստանի հավաքականը
07.08.2026 | 16:33
«Վեհափառ», «Վեհափառ». ինչպես դիմավորեցին Գարեգին Բ-ին դատարանի դիմաց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:24
ՀԷՑ-ում 25 հազար էլեկտրոնային հաշվիչների մրցույթից ավելի քան 500 մլն դրամի խնայողություն է արձանագրվել. Պետրոսյան
07.08.2026 | 16:17
Հրմշտոց` դատարանի մուտքի մոտ. լրագրողներին ու քաղաքացիներին թույլ չեն տալիս ներս մտնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.08.2026 | 16:09
ՌԴ-ում ազատազրկված ամերիկացի նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանի ընտանիքը նրա կյանքի համար մտավախություն ունի
07.08.2026 | 16:00
ԱՄՆ-ում դատարանը Мeta-ին պարտավորեցրել է 567 մլն դոլար վճարել սոցցանցերում երեխաներին պատճառված վնասի համար
07.08.2026 | 15:51
Գարեգին Բ կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:50
Գարեգին Բ կաթողիկոսը՝ դատարանի առաջ. ինչ իրավիճակ է Էջմիածնում․ ՈՒՂԻՂ
07.08.2026 | 15:43
2026-ի առաջին կիսամյակում կոռուպցիոն հանցագործությունների 21 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ
Բոլորը

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին կոչ է արել քննարկել Ուկրաինայի տարածքով թռչող ռուսական հրթիռները որսալու հնարավորության հարցը՝ առանց սպասելու, որ դրանք մտնեն Լեհաստանի օդային տարածք, գրում է Moscow Times-ը։

Ըստ PAP-ի՝ դիվանագետը նշել է, որ այս հարցը «լուրջ քննարկում է պահանջում» և չպետք է դառնա «կուսակցական մրցակցության պատանդ» Լեհաստանի ներքաղաքական անհամաձայնությունների ֆոնին։

Սիկորսկիի հայտարարության առիթը նախկին վարչապետ Մատեուշ Մորավեցկիի վերջին հայտարարություններն են, որը դեմ էր արտահայտվել Ուկրաինային Patriot հրթիռների ևս մեկ խմբաքանակ փոխանցելուն, որը Կիևին անհրաժեշտ է ռուսական բալիստիկ հրթիռները ոչնչացնելու համար։

Ռադոսլավ Սիկորսկին ընդգծել է, որ Կիևը մի քանի օր է՝ ռուսական բալիստիկ հրթիռային զանգվածային հարվածների է ենթարկվում, որոնց դեմ «դեռևս պաշտպանություն չկա», իսկ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը շարունակում է աճել։

«Կարո՞ղ ենք վստահ լինել, որ ավելի լավ կլիներ այս ռուսական հրթիռները խոցել Ուկրաինայի վրա, քան ոչ ավելի ուշ՝ Լեհաստանի վրա։ Սա շատ լուրջ քննարկման թեմա է, որը չպետք է դառնա կուսակցական մրցակցության պատանդ»,- հայտարարել է Լեհաստանի դիվանագիտության ղեկավարը։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիական քաղաքների կանոնավոր ռմբակոծությունների հետևանքով հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը բազմիցս հասել են Լեհաստանի տարածք։ Մասնավորապես, հուլիսի 30-ին երկրում ռուսական Kh-101 թևավոր հրթիռ է ընկել։ Լեհաստանի պաշտպանության փոխնախարար Չեզարի Տոմչիկը միջադեպից հետո նշել էր, որ եթե նախկինում Ռուսաստանը մեկ հարձակման ժամանակ մինչև 20 հրթիռ էր արձակում, ապա հուլիսի 30-ի գիշերը դրանց թիվը հասել է շուրջ 70-ի, որոնցից մոտ 20-ը թռել է Լեհաստանի ուղղությամբ։