«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար

Լուրեր

27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
Բոլորը

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին ձեռք բերելու գլխավոր հավակնորդներն են Իսպանիայի չեմպիոն կատալոնական «Բարսելոնան» ու փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալը»:

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն սոցցանցերում հայտնել է, որ իսպանական գրանդ ակումբները նույն գումարն են առաջարկել աշխարհի նորընծա չեմպիոն Իսպանիայի հավաքականի 30-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար: Մադրիդցիները մի քանի շաբաթ բանակցում էին Ռոդրիի հետ, սակայն չեն հասցրել ավարտին հասցնել գործարքը մինչև «Բարսելոնայի»՝ կիսապաշտպանի տրանսֆերային մրցավազքին միանալը:

Ռոդրին 2019 թվականին Մադրիդի «Աթլետիկոյից» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», որի հետ պայմանագիր ունի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։ Անգլիական ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 298 հանդիպում, դարձել 28 գոլի ու 32 գոլային փոխանցման հեղինակ։ ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչից հետո նա ստացել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: Transfermarkt 55 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: