Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Կառավարության որոշմամբ նախատեսվում է պետբյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված կապիտալ ծախսերի միջև կատարել վերաբաշխում 5,6 մլրդ դրամի չափով։ Գումարը կուղղվի՝ ՀՀ մարզերում 35 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքներն ավարտելուն, 8 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքները մեկնարկելուն և 18 շինարարությունն ավարտված մանկապարտեզներում լրացուցիչ աշխատանքները կատարելուն, 8 մանկապարտեզի նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական վիճակի զննության, չափագրության և նախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունը ձեռք բերելուն, ինչպես նաև Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոսի Ճապոնիայի հիմնադրամի աջակցությամբ դպրոցների շենքային ապահովվածության բարելավման դրամաշնորհային ծրագրի կառավարման շրջանակներում խորհրդատվական, ուսուցման և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ծառայությունները ձեռք բերելու նպատակով։

Որոշմամբ, ընդհանուր առմամբ նախատեսվում է ապահովել 61 մանկապարտեզի հիմնանորոգման/վերանորոգման շինարարական աշխատանքները (35 մանկապարտեզի մասով՝ աշխատանքներն ավարտելու, 8 մանկապարտեզի մասով՝ աշխատանքները մեկնարկելու, իսկ 18 մանկապարտեզի մասով հիմնական շինարարական աշխատանքներն ավարտված են, սակայն անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ աշխատանքների)։ Արդյունքում՝ կապահովվի «մինչև 2026թ 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման և վերանորոգման» ծրագրի շարունակական կատարումը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է մանկապարտեզների ցանկը.

Արագածոտնի մարզ՝ Աշտարակի թիվ 5 Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզ, Աշտարակ բնակավայրի թիվ 1 «Մանուշակ» մանկապարտեզ, Ապարանի թիվ 1 մանկապարտեզ, Քուչակի մանկապարտեզ, Հարթավանի մանկապարտեզ, Ներքին Սասնաշենի մանկապարտեզ,

Արարատի մարզ՝ Վեդու թիվ 2 նախադպրոցական ուսումնական հաստատություն, Փոքր Վեդու «Զարթոնք» նախադպրոցական ուսումնական հաստատություն, Մասիս համայնքի Մասիս քաղաքի թիվ 5 մսուր-մանկապարտեզ, Արտաշատ համայնքի Դալար գյուղի մանկապարտեզ, Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզ, Վանաշենի նախադպրոցական ուսումնական հաստատություն, Մասիս համայնքի Սիս գյուղի «Անուշիկ» մսուր-մանկապարտեզ,

Արմավիրի մարզ՝Այգեկի մանկապարտեզ,

Գեղարքունիքի մարզ՝ Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ, Ձորագյուղի մանկապարտեզ, Սևան համայնքի «Հեքիաթ» մանկապարտեզ, Ծովագյուղի մանկապարտեզ, Կարմիրգյուղի մանկապարտեզ, Զովաբերի մանկապարտեզ, Գավառի թիվ 7 մանկապարտեզ, Ճամբարակի թիվ 3 մսուր-մանկապարտեզ,

Լոռու մարզ՝ Շիրակամուտի «Արևիկ» մանկապարտեզ, Վանաձորի թիվ 32 մանկապարտեզ, Ալավերդի համայնքի «Արևներ» մսուր-մանկապարտեզ, Վանաձորի թիվ 40 մանկապարտեզ, Վանաձորի թիվ 11 մանկապարտեզ,

Կոտայքի մարզ՝ Մրգաշենի մանկապարտեզ, Հրազդանի թիվ 13 ՆՈՒՀ, Գառնիի մանկապարտեզ, Շիրակի մարզի՝«Լապտերիկ» մսուր մանկապարտեզ, Սառնաղբյուրի մանկապարտեզ, Արևիկ մանկապարտեզ,
Սյունիքի մարզ՝ Գորիս քաղաքի թիվ 5 ՆՈՒՀ, Սիսիանի թիվ 4 ՆՈՒՀ, Լեռնաձորի մանկապարտեզ, Անգեղակոթի մանկապարտեզ, Շաղատի մանկապարտեզ, Ներքին Խնձորեսկի մանկապարտեզ,

Վայոց ձորի մարզ՝ Աղավնաձորի մանկապարտեզ, Վայքի թիվ 1 մանկապարտեզ, Վայքի թիվ 3 մանկապարտեզ,

Տավուշի մարզ՝ Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ, Հաղարծինի մանկապարտեզ, Կոթիի մսուր-մանկապարտեզ, Սարիգյուղի մանկապարտեզ, Բերդավանի մսուր-մանկապարտեզ, գ․ Տավուշի մանկապարտեզ, Վերին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ, Պառավաքարի մանկապարտեզ, Չորաթանի մանկապարտեզ, Չինչինի մանկապարտեզ, Չինարի մանկապարտեզ, Նավուրի մանկապարտեզ, Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ, Մովսեսի մանկապարտեզ, Վ․ Ծաղկավանի մանկապարտեզ, Բերդ քաղաքի թիվ 3 մսուր-մանկապարտեզ, Բերդ քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզ, Այգեձորի մանկապարտեզ և նույն մանկապարտեզի 2-րդ մասնաշենք։

Որոշմամբ գումար է հատկացվում նաև մանկապարտեզների բակերի բարեկարգման համար։ Կարևորելով այդ հարցի լուծումը՝ վարչապետն ընդգծել է, որ տվել է համապատասխան հանձնարարական։