ՀԷՑ-ը դառնալու է պետական սեփականություն և հանձնվելու հավատարմագրային կառավարման. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
Բոլորը

Կառավարության հերթական նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ապօրինի գույքի վերադարձի գործընթացում կան մի քանի մեխանիզմներ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձում, պետական և համայնքային շահերի պաշտպանության գործընթացներ, ինչպես նաև քրեական գործերի շրջանակում կայացված դատական ակտեր։

Նրա խոսքով՝ կան նաև դեպքեր, երբ գույքը համայնքներին վերադարձվում է բանակցությունների միջոցով, սակայն դրանք ամբողջությամբ չեն հաշվառվում։

«Այգիներ կան, որ բանակցելով վերադարձվել են, այնտեղ ներդրումներ են արվել, բայց մեր ոչ մի հաշվետվության, ոչ մի հաշվառման մեջ չի երևում։ Էս էլ է պետք անել»,- ասաց վարչապետը։

Փաշինյանն ընդգծեց, որ վերադարձված գույքերի հետ կապված անհրաժեշտ է մշակել կառավարման հստակ մեխանիզմներ, քանի որ դրանց ծավալները մեծանում են։

Խոսելով խոշոր ձեռնարկությունների վերադարձի մասին՝ վարչապետը նշեց, որ դրանց վերաբերյալ մոտեցումները տարբեր կլինեն։

«ՀԷՑ-ի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք՝ դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման»,- նշեց Փաշինյանը։

Միևնույն ժամանակ վարչապետը նշեց, որ արտադրական ձեռնարկությունները, որոնք կարող են վերադարձվել պետությանը, նպատակահարմար չէ պահել կառավարության անմիջական կառավարման ներքո։

«Դա մենք պետք է թափանցիկ մրցույթներով մասնավորեցնենք։ Իհարկե, կառավարության որոշակի՝ տնօրենների խորհրդում տեղ ունենալու համար ինչ-որ բաժնեմաս մենք կարողանանք պահել»,- ընդգծեց նա։

Նա հավելեց, որ առաջիկայում կառավարությունը պետք է դասակարգի վերադարձվող գույքերը և որոշի դրանց հետագա օգտագործման կամ կառավարման ձևերը։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ 2026-2031 թվականներին նախատեսվում է տարբեր մեխանիզմներով Հայաստանի Հանրապետությանը և համայնքներին վերադարձնել շուրջ 2 միլիարդ դոլարի ապօրինի գույք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան