Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.09.2026 | 23:29
FlyDubai-ի ինքնաթիռը բարեհաջող վայրէջքի տարած ռուս և ուկրաինացի օդաչուները սրահում եղել են ուղևորի կարգավիճակում. իսրայելական ԶԼՄ
30.09.2026 | 23:18
Սուրեն Պապիկյանը ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկում
30.09.2026 | 23:00
Ռուբեն Ռուբինյանը կմասնակցի Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
30.09.2026 | 22:42
Հայաստանի հավաքականը ժամանել է Կիպրոս
30.09.2026 | 22:38
Վարչապետը Երևանում ներկա է եղել «Յուվենտուս»-ի հայաստանյան ակադեմիայի և «Freedom Arena» մարզադաշտի բացման արարողությանը
30.09.2026 | 22:34
Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
30.09.2026 | 22:20
ԵՄ ընդլայնման նոր ռազմավարություն է մշակվել․ մուտք դեպի Միասնական շուկա՝ մինչև լիարժեք անդամակցությունը
30.09.2026 | 22:03
Սերբիան և Ադրբեջանը սերբական Նիշում գազային էլեկտրակայան կկառուցեն
30.09.2026 | 21:53
Գերհզոր Էլ Նինյոն կարող է մեծացնել մարդկանց առողջությանը սպառնացող կլիմայական ռիսկերը ողջ աշխարհում. Ազիզյան
30.09.2026 | 21:39
Ինչպես նվազեցնել Երևանի խցանումները․ ՆԳՆ-ում քննարկվել են լուծումները
30.09.2026 | 21:27
«Դարի կողոպուտը». Էրդողանի բարձրաստիճան կուսակցի ակտիվները սառեցվում են ներդրումային ֆոնդի շուրջ սկանդալի ֆոնին
30.09.2026 | 21:10
22 մլն դոլարանոց գույք՝ 58 հազար դոլարով․ ինչ սխեմայով է Ծառուկյանը հողատեր դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 21:00
Փաշինյանը կստանար 54% քվե, եթե ՀԱԿ-ը չմասնակցեր ընտրություններին․ մեր քննադատելը նպաստել է քիչ ձայն հավաքելուն․ Արմեն Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.09.2026 | 20:43
Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը
30.09.2026 | 20:27
Վրաստանում Իրանի դեսպանը կանչվել է ԱԳՆ․ նրա գրառումը Քեթևան թագուհու վերաբերյալ սկանդալ է առաջացրել
Բոլորը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ նոր Սահմանադրության տեքստը դեռ քննարկումների փուլում է, իսկ հրապարակման ժամկետի վերաբերյալ վերջնական որոշում չկա։ 

Factor TV-ի հարցին՝ երբ կհրապարակվի տեքստը, Գալյանն արձագանքեց։

«Ի՞նչ տարբերություն, թե երբ պետք է հրապարակվի, եթե առանց հրապարակվելու դրա ընդունումը անհնար է։ Երբ էլ հրապարակվի, դրվելու է հանրային լայն քննարկման և շատ երկար ու մանրակրկիտ քննարկվելու է հանրության հետ»,- ասաց նա։ 

Հարցին՝ արդյոք իշխող մեծամասնությունը խնդիր ունի նոր Սահմանադրությունն Ազգային ժողովում ընդունելու համար անհրաժեշտ ձայներ ապահովելու հարցում, նախարարը պատասխանեց, որ իշխանության հանձնառությունը նախագիծը մշակելն ու հանրությանը ներկայացնելն է։

«Մենք խնդիր չունենք։ Մեր հանձնառությունն է մշակել Սահմանադրության նոր տեքստը և ներկայացնել հանրության դատին։ Հետո կչափենք հանրության ցանկությունները և կներկայացնենք Ազգային ժողով այնպես, որպեսզի Ազգային ժողովը հաստատի»,- ասաց նա։

Գալյանը նշեց, որ հնարավոր են նաև այլ ընթացակարգեր։

«Կան նաև մասնագիտական մոտեցումներ, որ ժողովրդավարությունը ենթադրում է ժողովրդի անկասելիությունն իր ցանկությունների ամրագրման համատեքստում, մասնավորապես՝ ստորագրությունների միջոցով։ Ես չեմ կարող հիմա գուշակություններ անել։ Ինձ համար լավագույն սցենարը կլինի այն, որ Սահմանադրության նոր տեքստը լինի այնպիսին, որ խորհրդարանը տա հավանություն։ Ես որևէ սցենար չեմ բացառում»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք՝ Սրբուհի Գալյանը տարեսկզբին հայտարարել էր, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակվի մարտին։ Սակայն մինչ օրս այն չի հրապարակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան