Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից որպես անհետ կորած որոնվում է 1992թ. ծնված Վահագ Մարտիրոսյանը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Նշվում է, որ նա դուրս է եկել Ճամբարակ համայնքի իր բնակարանից և չի վերադարձել:
«Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում են դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 112», – նշում են ոստիկանությունից:

