Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
Քաղաքականություն
05.08.2026 | 20:23
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի պատրաստման, տեղադրման և գերեզմանի բարեկարգման աշխատանքներին աջակցելու նպատակով կհատկացվի 2 մլն 277 հազար 410 դրամ։
Որոշման համաձայն՝ գումարը կհատկացվի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ Նիկոլայ Ծատուրյանի որդուն՝ Ռուբեն Ծատուրյանին տրամադրելու նպատակով։
Ֆինանսավորումն իրականացվելու է 2026 թվականի պետական բյուջեի՝ հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպման ծրագրի շրջանակում։

