Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
Քաղաքականություն
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ։ Այս մասին գերատեսչությունը X-ի հարթակում հաղորդագրություն է տարածել։
«Մենք անհամբեր սպասում ենք մեր համատեղ աշխատանքի շարունակմանը՝ ռազմավարական գործընկերությունն ամրապնդելու և մեր արդյունավետ երկկողմ համագործակցությունը առաջ մղելու համար»,- նշված է հաղորդագրությունում։


