«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
Բոլորը

Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Նորընտիր պատգամավորներն արդեն մի քանի օր պարբերաբար իրար հորդորում են՝ պահել բարեկրթության կանոնները։  Որքանո՞վ 9-րդ գումարման խորհրդարանին կհաջողվի չանցնել քաղաքակիրթ բանավեճի սահմանը և լինել կառուցողական, ինչպես անդրանիկ նիստին առաջարկել էր Ռուբեն Ռուբինյանը։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի անունն այս համատեքստում վերջին օրերին, թերևս, ամենաշատն է շոշափվում․ Ռուբինյանը երեկ անջատեց նրա խոսափողը, քանի որ ընդդիմադիր պատգամավորը, հարց տալու փոխարեն, լռում էր։

Ղազարյանն այսօր ասաց՝ պատգամավորների վարքագիծը պետք է կարգավորվի օրենքով սահմանված էթիկայի նորմերով, իսկ նիստը նախագահողների պարտականությունն է՝ ապահովել բոլոր պատգամավորների նկատմամբ հավասար վերաբերմունք։ 

«Հիմա իմ խոսքը սահմանափակելը, ինձ խոսքի հնարավորությունից զրկելը, իմ խոսքը խմբագրելը նրա իրավասությունների մեջ առհասարակ չի մտնում։ Եվ եթե, չմտնելով իր իրավասությունների մեջ, ինքը խախտում է այդ ամենը, նշանակում է՝ խախտում է էթիկայի նորմերը, և մենք երեկ դրա արձանագրումները տեսանք»,- ասաց Ղազարյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանն էլ կարծում է, որ նոր գումարման Ազգային ժողովի առաջին օրերին կառուցողական քննարկումներ չեն եղել, իսկ իշխանությունը շարունակում է քաղաքական օրակարգը կենտրոնացնել անցյալի իրադարձությունների վրա։ Նրա խոսքով՝ բարեկիրթ պետք է լինել՝ անկախ ամեն ինչից ու անկախ վայրից։

«Մենք ասել ենք՝ եկեք հասկանանք, թե նույն այդ բարեկրթությունը ո՞նց է որոշվում, որտե՞ղ է։ Օրինակ, ինձ համար միայն այս դահլիճում չէ բարեկրթությունը։ Եթե մարդ ֆեյսբուքում ամենավերջին լկտիությունն է գրում, սուտ է տարածում, հետո գալիս է այստեղ, շատ դժվար է այդ մարդու հետ բարեկիրթ լինել»,- նշեց Քոչարյանը։

Ընդդիմադիր պատգամավորը, միաժամանակ, հույս ունի, որ այս գումարման ընթացքում չեն կրկնվի նախորդ խորհրդարանում արձանագրված ֆիզիկական բախումներն ու շշանետումները։ 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը հայտարարում է՝ իշխանությունը կողմ է, որպեսզի խորհրդարանական բանավեճերը լինեն բացառապես բարեկրթության տիրույթում։

«Կանեմ ինձնից կախված ամեն բան, որպեսզի բանավեճերը լինեն բարեկրթության սահմաններում և տեղիք չտանք որևէ միջադեպերի, ինչը, կարծում եմ, անընդունելի է և մեր հասարակության համար էլ հաճելի երևույթ չէ»,- ասաց նա։

Իշխանական պատգամավորը նշում է՝ չի կարող երաշխավորել ընդդիմադիր պատգամավորների վարքագիծը։ 

Մեր դիտարկմանը, թե նախորդ գումարման խորհրդարանում բախումներին մասնակցել են նաև ՔՊ-ական պատգամավորներ, Չախոյանն արձագանքեց․ «Դե կներեք, այդ բարեկրթությունը չի կարող լինել միակողմանի։ Կոպիտ ասած՝ ինչպիսի արձագանք եղավ ընդդիմությունից, նույնպիսի արձագանք լինելու է նաև իշխանությունից։ Ո՞նց եք պատկերացնում, պետք է գլուխներս ծռենք և սպասենք, որ մեզ ծեծե՞ն։ Լո՞ւրջ»։

ԱԺ-ում այսօր մի պահ իրավիճակը լարվեց հենց Չախոյանի ելույթի ժամանակ, Ռուբինյանը ստիպված եղավ հիշեցնել իր առաջարկի մասին։ 

Էդգար Ղազարյանը պնդում է, որ խորհրդարանում առկա է ընտրովի վերաբերմունք ընդդիմադիր և իշխանական պատգամավորների նկատմամբ։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր պատգամավորների նույնիսկ փոքր արձագանքները հաճախ արժանանում են դիտողության, մինչդեռ իշխանական պատգամավորների վարքագիծը միշտ չէ, որ նույն կերպ է գնահատվում։ 

«Զրոյական կետից» սկսելու հարցում պատկերացումներն իշխանության ու ընդդիմության մոտ տարբեր են։ Թե ինչպես Ռուբինյանի առաջարկը կաշխատի գործնականում, ցույց կտան հաջորդ նիստերը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան