«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան

Լուրեր

05.08.2026 | 14:31
Էլեկտրոմոբիլ` մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը՝ օգտոստոսի 4-ը ներառյալ
05.08.2026 | 14:20
ԱՄՆ-ը կրկնապատկել է TRIPP+ հիմնադրամի միջոցները․ բյուջեն հասել է 402 մլն դոլարի
05.08.2026 | 14:14
Նովակ Ջոկովիչը թենիսի բարեփոխման առաջարկ է արել
05.08.2026 | 14:05
Դերձակներին և կոշկակարներին փոխարինել են մերկապարուհիները․ Հակոբյանը՝ գույքի մասնավորեցման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:54
Արարատ Միրզոյանը Սոկոլովի և ԱՄՆ բանագնացի ավագ խորհրդականի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ին վերաբերող հարցեր
05.08.2026 | 13:45
«Ես մանկապարտեզ չունեմ, այ ցավդ տանեմ․ աչքիս՝ ես ու դու մենակ չունենք»․ ԱԺ-ում կատակում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:36
Պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում
05.08.2026 | 13:34
Հայտնի է՝ որքան աշխատավարձ է «Ռեալն» առաջարկել Վինիսիուսին նոր պայմանագրով
05.08.2026 | 13:25
Ընտրություններից մեկ շաբաթ անց հարկայինը զինված մտել է մեր ընկերություններ ստուգումների. Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 13:17
Կառավարությունը նախատեսում է շուրջ 320 մլն դոլարի նոր բյուջետային վարկեր ներգրավել ԱԶԲ-ից և Համաշխարհային բանկից
05.08.2026 | 13:08
Արագածոտնի մարզի դատախազությունը դատարան է ուղարկել ծանր հանցագործությունների վերաբերյալ 5 քրեական գործ
05.08.2026 | 12:59
Թրամփի գոլֆի դաշտի մոտ զինված տղամարդ է ձերբակալվել
05.08.2026 | 12:53
Տեսչական մարմինը զգուշացնում է՝ բարձր ջերմաստիճանի պատճառով աճել է հրդեհների և պայթյունների վտանգը
05.08.2026 | 12:44
Նեթանյահուն մերժել է Թրամփի առաջարկած Գազայի ծրագիրը և հրաժարվել զորքերը դուրս բերել՝ մինչև ՀԱՄԱՍ-ի զինաթափումը
05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
Բոլորը

Ազգային ժողովի նիստի ժամանակ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը անդրադարձել է ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում Վահագն Ալեքսանյանի թեկնածությանը, Մարտի 1-ի իրադարձություններին և Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին տեղի ունեցած քաղաքական սպանություններին։

Անդրանիկ Քոչարյանը ողջունել է Վահագն Ալեքսանյանի առաջադրումը ԱԺ փոխնախագահի պաշտոնում՝ նրան բնութագրելով որպես նոր սերնդի քաղաքական գործիչ։ Պատգամավորը տարօրինակ է համարել Լևոն Քոչարյանի կողմից Նիկոլ Փաշինյանին Մարտի 1-ի համար մեղադրելը։ Նրա խոսքով՝ այդ ժամանակ Լևոն Քոչարյանը եղել է 21-22 տարեկան և պետք է տեղյակ լիներ իրադարձություններից։ 

«Մարտի 1-ին… Լևոն Քոչարյանը… երիտասարդ տղա է եղել նախագահի ընտանիքում… և ինքը ամեն ինչից պետք է տեղյակ լիներ»,- ասել է նա՝ հիշեցնելով «Կորսված գարուն» ֆիլմն ու Փաստահավաք խմբի զեկույցները։

Քոչարյանի խոսքով՝ Մարտի 1-ի գործողությունները սկսվել են առավոտյան ժամը 6-ից հետո, ինչը օրենքի խախտում էր։ Նա նաև հիշատակել է 0038 գաղտնի հրամանը, որով զինված ուժերը ներգրավվել են ներքաղաքական գործընթացներում։

Ելույթում անդրադարձ է կատարվել 1990-ականների վերջին տեղի ունեցած սպանություններին՝ Վահրամ Խորխոռունու և Արծրուն Մարգարյանի դեպքերին։ Քոչարյանի պնդմամբ՝ Արծրուն Մարգարյանի մահը ներկայացվել էր որպես ինքնասպանություն, սակայն հետագայում պարզվել է, որ նա չէր կարող ինքն իրեն կրակել։ 

«Արծրուն Մարգարյանի ձեռքն այնպես է վնասված, որ ինքը չէր կարող բաճկոնի հետևից կրակել իր գլխին»,- փաստել է նա։

Անդրանիկ Քոչարյանը կարծիք է հայտնել նաև «Հայաստան» դաշինքի ներքին կառուցվածքի մասին։ 

«Ես նաև համոզվեցի, որ «Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարի տեղապահը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը»,- հայտարարել է նա՝ հիմնավորելով, որ հենց Լևոն Քոչարյանն է պատասխանում իր հոր կառավարման տարիներին վերաբերող մեղադրանքներին։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Եվգենյա Համբարձումյան