Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
Հասարակություն
05.08.2026 | 09:41
Օգոստոսի 5-ին՝ ժամը՝ 09:00-ից մինչև օգոստոսի 6-ը՝ ժամը 18:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պ.Սևակի, Գ.Նժդեհի, Գետափնյա, Իսահակյան, Չիլինգարյան, Մ.Մաշտոցի փողոցների գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն։
Գազամատակարարումը կդադարեցվի պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով։

