Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.08.2026 | 12:35
«Հայաստան» խմբակցության փաստացի ղեկավարը ոչ թե Աննա Գրիգորյանն է, այլ Լևոն Քոչարյանը․ Քոչարյան
05.08.2026 | 12:26
Ո՞վ է փոխարինելու Ինֆանտինոյին․ hայտնի են ՖԻՖԱ-ի նախագահի հիմնական թեկնածուները
05.08.2026 | 12:21
Սարյանի վրայի փոստի շենքի վաճառքի փողն ուղղել եք «Հայփոստ»-ին, որ չսնանկանա․ Մեսրոպ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 12:15
Տարոն Չախոյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 12:10
Սուպերմարկետներից մեկի տնօրենի դին են գտել // Տասնյակ զոհեր Կիևի մարզի վրա հարձակման հետևանքով․ ԼՈՒՐԵՐ
05.08.2026 | 11:59
ԱՄՆ-ը, Իրանն ու Օմանը մոտ են Հորմուզի նեղուցի վերաբացման համաձայնագրին․ Axios
05.08.2026 | 11:50
Ինչո՞ւ եք 14 տարեկան երեխային տանջում, թողեք՝ մորը տեսնի․ Խաչատրյանը՝ Արեգնազ Մանուկյանի դստեր մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:43
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
05.08.2026 | 11:40
«Բունուս» սուպերմարկետի գլխավոր տնօրենի մահվան դեպքով ինքնասպանության հասցնելու հոդվածով վարույթ է նախաձեռնվել
05.08.2026 | 11:30
Ավարտվել է բուհական ընդունելությունը․ հայտնի է առաջին կուրսեցիների թիվը
05.08.2026 | 11:21
Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են երկու երկրների պաշտպանության համագործակցությանը վերաբերող հարցեր
05.08.2026 | 11:12
Հայաստանում խաղացած ֆուտբոլիստի տպավորիչ անցումն ու ասիստը «Բավարիայի» դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 11:02
Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը «շուտով» կվերաբացվի, հակառակ դեպքում՝ ԱՄՆ-ն «ուժեղ հարված կհասցնի»
05.08.2026 | 10:54
«Դիլիջան» ազգային պարկի տարածքում գտնվող՝ 1.75 հա մակերեսով հողատարածքը կվերադարձվի պետությանը
05.08.2026 | 10:45
Ուկրաինան նոր հարված է հասցրել Wildberries-ին․ հրդեհվել է Տուլայի մարզի պահեստը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նյութը պարունակում է վիրավորական խոսույթ։ Factor TV-ն առավել առաջնային համարելով հանրության իրազեկ լինելու իրավունքը՝ հրապարակում է քաղաքական գործիչների խոսքը բառացի՝ միաժամանակ դատապարտելով ու կոչ անելով զերծ մնալ վիրավորանքից ու ատելության խոսքից։

Ազգային ժողովի ամբիոնից հերթական լարված հարցուպատասխանն է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի միջև։ Բանավեճի թեմաները տատանվել են պատգամավորի «ոսկե երիտասարդությունից» մինչև ոստիկանների հասցեին հնչած որակումները։

Լևոն Քոչարյանը զրպարտություն և վիրավորական է որակել Ալեքսանյանի այն պնդումը, թե իր երիտասարդ տարիքում հարցերը լուծել է ԱԱԾ-ի «Ալֆա» ջոկատը։ 

«Սա բացարձակ սուտ է, զրպարտող է… Իմ համար կոնկրետ սա շատ վիրավորական է»,- հայտարարել է Քոչարյանը։

Վահագն Ալեքսանյանը հակադարձել է, որ ողջ Երևանը գիտի Քոչարյանների կլանային իշխանության և «ոսկե երիտասարդության» մասին, երբ շարքային ուսանողները ստիպված էին լինում լքել սրճարանները՝ խնդիրներից խուսափելու համար։ շ

«Դուք հենց դա եք… ձեր երիտասարդության տարիներին ձեզ թույլատրված է եղել ամեն ինչ»,- շեշտել է Ալեքսանյանը։

Ալեքսանյանը հիշեցրել է Քոչարյանի օգնականի կողմից ԱԺ բակում լրագրողին հարվածելու դեպքը։ Նա նշել է, որ այդպիսի պահվածքը ոչ թե օգնականի, այլ «ախրանիկի» է։ 

«Ինչքան հարձակվեն իրենք լրագրողների վրա, ես իրենց անվանելու եմ «հաստավիզ ախրանիկ»»,- հայտարարել է իշխանական պատգամավորը։

Ալեքսանյանը քննադատել է նաև Քոչարյանին՝ դատարանում ոստիկանին «մուսռ» անվանելու համար՝ հորդորելով զգաստ կանգնել համազգեստի առաջ։ Լևոն Քոչարյանը պարզաբանել է, որ իր որակումը վերաբերել է կոնկրետ այն ոստիկանին, ով անմեղ քաղաքացուն է հարվածում։ 

«Այն ոստիկանը… ով առանց բառ խոսելու կսկսի հարվածել, ինքը իմ համար… «կեղտ» է»,- ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ «կեղտ» է համարում նաև սուտ խոսողներին։

Հիշեցնենք՝ հուլիսի 31-ին Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Կենտրոն-Նորք Մարաշ նստավայրում հերթական դատական նիստն էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի՝ կարմիր բերետավորներին ենթադրյալ ծեծի ենթարկելու գործով։ Հարցաքննվում էր վկա ոստիկանը՝ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հատուկ նշանակության գումարտակի ծառայող Սասուն Ստեփանյանը։

Այդ ժամանակ նման երկխոսություն է տեղի ունենում․

-Մեքենայի մեջ երևում է, որ ես ինչ-որ բան եմ դեպի տեսախցիկը նայելով՝ ասում։ Նայե՞լ եք տեսանյութը, վստահ եմ՝ նայել եք։

-Չեմ հիշում։

-Ես փորձեմ հիշեցնել․ ասում եմ՝ «մուսռը խփում ա ինձ»։ Այ ի՞նչ ա «մուսռը», գիտե՞ք։

-Մուսռը գիտեմ ինչ ա, աղբ ա նշանակում, եթե թարգմանենք հայերեն։

-Իսկ ի՞նչ եք կարծում, ո՞ւմ եմ նկատի ունեցել։

-Չեմ կարող ասել։

-Ձեզ նկատի ունեի։ Ոչ թե մյուսներին, կոնկրետ ձեզ,-ասել է Լևոն Քոչարյանը դատարանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան