Իսրայելը Լիբանանի հետ սահմանին գործողություն է սկսել

Լուրեր

13.10.2026 | 18:02
Ուկրաինան շարունակում է հետախուզական տեղեկություններ ստանալ ԱՄՆ-ից, սակայն Կիևի վրա հարձակման մասին նախազգուշացում չի եղել
13.10.2026 | 17:54
Ադրբեջանում հիջաբով աշակերտուհիներին և ուսուցիչներին շարունակում են դպրոց չթողնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 17:45
Էդվարդ Կարապետյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ
13.10.2026 | 17:40
Կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ Գյումրու երաժշտական քոլեջի ընդունելության հանձնաժողովի փոխնախագահը
13.10.2026 | 17:34
Հրազդանի կիրճին բնության հատուկ պահպանվող տարածքի կարգավիճակ շնորհվեց
13.10.2026 | 17:26
Դատական նիստերից անհարգելի բացակայելու համար երկու դատախազ կարգապահական տույժի է ենթարկվել
13.10.2026 | 17:17
Բաքվում դպրոցի հրկիզման փորձի կասկածանքով 6 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 17:08
Դժվա՞ր է ապրել Ձեր աշխատավարձով․ հարց Սուրեն Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:58
Փաշինյանն այցելել է «Մերիդիան»՝ ծանոթանալու COP17-ի նախապատրաստական աշխատանքներին
13.10.2026 | 16:50
Պեսկովը հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային գործարքը խոչընդոտելու՝ Եվրոպայի փորձերի մասին
13.10.2026 | 16:42
Ծաղկաձորում 18,7 մլն դրամ արժողությամբ հողամասը վաճառվել էր 9 մլն դրամով․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
13.10.2026 | 16:34
Ռուբեն Ռուբինյանը Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացումը
13.10.2026 | 16:29
Պլանավորում ենք պարգևավճարը դարձնել աշխատավարձի մաս․ ՔՊ խմբակցության ղեկավար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 16:27
Ալիևի կուսակցությունը խիստ բողոք է հայտնել Էրդողանի խորհրդականի և կուսակիցների՝ հիջաբի արգելքի դեմ հայտարարությունների կապակցությամբ
13.10.2026 | 16:16
Զինված ուժերում կանայք դեռևս քիչ են ներկայացված որոշումների կայացման մակարդակում․ ՄԻՊ
Բոլորը

Իսրայելական զինվորականները Լիբանանի հետ սահմանին «Հյուսիսային վահան» գործողությունն են սկսել: Նպատակը «Հըզբալլահ» շարժման զինյալների ներթափանցման անդրսահմանային ուղիները ոչնչացնելն է: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է Իսրայելի բանակի Twitter-ի էջում:

Իսրայելի պաշտպանական բանակի պաշտոնական ներկայացուցիչ Յոնաթան Կոնրիկուսը նշել է «ավելի քան մեկ» ստորգետնյա անցման մասին: Գործողության տևողության և մասշտաբների մասին ոչինչ չի հաղորդվում: Միաժամանակ, նշվում է, որ թունելները դեռևս չեն շահագործվում և անմիջական վտանգ չեն ներկայացուցնում իսրայելցիների համար:

Իսրայելցի սպան վստահեցրել է, որ գործողությունն իրականացվելու է բացառապես Իսրայելի կողմից վերահսկվող տարածքում՝ ներառյալ Գոլանյան բարձունքների հյուսիսային հատվածը:

Նշենք, որ Թել Ավիվի և Բեյրութի միջև դիմակայությունը սկիզբ է առել հրեական պետության հիմնադրումից ի վեր: 1950-60-ական թվականներին լիբանանյան քաղաքական գործիչները արաբա-իսրայելական հակամարտությունում չեզոքություն էին պահպանում, սակայն 1960-ականների կեսերից ակտիվացան Լիբանանի տարածքում թաքնված պաղեստինցի պարտիզանների հարձակումները: Սա էլ պատասխան հարվածների և հարաբերությունների սրման պատճառ դարձավ:

Իսրայելի և Լիբանանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան: Իսրայելական օրենսդրությամբ՝ Լիբանանը «թշնամի պետություն» է համարվում: