AI-ը լավ բաներ չասաց Կոնջորյանի մասին. ձեր նման լինեինք,«թալանչի» էինք ասելու ձեզ. Քրիստինե Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
27.09.2026 | 15:55
Անձրև, ջերմաստիճանի նվազում․ առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
Բոլորը

Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ոչ միայն անդրադարձել է Կոնջորյանի քաղաքական հետագծին, այլև խոսել է նրա եղբոր մասին։

Նրա խոսքով՝ Հայկ Կոնջորյանի եղբայրը՝ Ավետ Կոնջորյանը, 2025 թվականին զրկվել է վարորդական իրավունքից, սակայն 3 ամիս անց կրկին մեքենա է վարել և հայտնվել քրեական վարույթի տակ։ Միևնույն ժամանակ, ներկայացվել է տեղեկանք, թե նա դատված չէ, ինչի շնորհիվ խուսափել է ազատազրկումից և վճարել փոքր տուգանք։

«Հայկ Կոնջորյանի եղբայրը 2010 թվականին, պարզվում է, դատված է եղել… խարդախության հոդվածով։ Եթե Ավետ Կոնջորյանը չլիներ Հայկ Կոնջորյանի եղբայրը, նա հնարավորություն կունենա՞ր ՆԳՆ-ից ստանալ տեղեկանք, որ դատված չի եղել»,- հարցրել է Վարդանյանը՝ ակնարկելով պաշտոնական դիրքի չարաշահումը։

Վարդանյանը պատմել է, որ արհեստական բանականությանը (AI) խնդրել է գնահատել Կոնջորյանին։ AI-ն առաջարկել է հետևյալ վերնագրերը. «կոռուպցիոն կրկեսի գլխավոր ակրոբատ», «օրենքից վեր դասված ֆեոդալական կաստայի ներկայացուցիչ» և «իշխանական քլիկբեյթի գրոսմայստեր»։

Վարդանյանը նաև հերքել է իշխանությունների այն թեզը, թե բոյկոտող ընդդիմությունը վարձատրվում է։ Նա նշել է, որ բոյկոտի հետևանքով ինքը ստացել է ընդամենը 200,000 դրամ աշխատավարձ։ 

«Մի՛ խաբեք, մեղք է մեր հանրությունը… ընդդիմադիրները կրում են այդ հետևանքը»,- եզրափակել է նա՝ դիմելով դատարկ աթոռներին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Եվգենյա Համբարձումյան