Ավարտվել է ժամկետային զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը

Լուրեր

18.09.2026 | 14:59
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
18.09.2026 | 14:50
ԱՄՆ-ը կարող է Եվրոպայից դուրս բերել իր զորակազմի կեսը․ NBC
18.09.2026 | 14:39
ՌԴ-ն ՀՀ-ին «նախազգուշացրել» է ռուսական ձեռնարկությունների «ռեյդերական զավթումների» հետ կապված
18.09.2026 | 14:30
Ադելիա Պետրոսյան. «Ամեն տարի անհամբերությամբ եմ սպասում մեծ բեմ բարձրանալուն»
18.09.2026 | 14:26
ՔՊ-ի պատգամավորնե՛ր, մի հատ էլ մեկն արձագանքեց, դո՛ւրս եմ հանելու․ Ռուբինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:22
Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ ՌԴ-ն ծրագրում է «հիբրիդային» հարվածներ հասցնել Կիևին աջակցող ՆԱՏՕ-ի երկրներին
18.09.2026 | 14:18
Թաթիկներով չխոսե՛ք ինձ հետ․ լռե՛ք, երբ որ ես ելույթ եմ ունենում․ Արթուր Հովհաննիսյանը՝ Ղազինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:16
Պարո՛ն Հովակիմյան, գետինը չեք մտնո՞ւմ․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
18.09.2026 | 14:10
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արմեն Խանդիկյանին 80-ամյակի առթիվ
18.09.2026 | 14:02
Հովակիմյանին «գզելու» բեռը կրկին մեզ վրա է ընկել, ընդդիմությունը հաշտ է արդյունքների հետ․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:56
ԱՄՆ-ը հաստատել է Իրանի պատվիրակության վիզաները՝ ՄԱԿ-ի նիստերին մասնակցելու համար․ սահմանափակումներ կգործեն
18.09.2026 | 13:50
Ոստիկանները ձերբակալել են 1 տարի առաջ ծանր մարմնական վնասվածք պատճառած անձին․ ՆԳՆ
18.09.2026 | 13:45
Յուրի Խաչատուրովը դիվանագիտական անձեռնմխելիություն չի ունեցել. հանրային մեղադրող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 13:36
ԵՄ-ն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է փոխանցում հրթիռներ և անօդաչուներ գնելու համար
18.09.2026 | 13:32
RAF. Արսեն Հարությունյանը հանդիպել է առաջիկա մրցակցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում ավարտվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը:

Քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2017թ. նոյեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքերում, ժամկետային զինծառայող Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանը պարբերաբար ստորացրել է համածառայող Կ.Խաչատրյանի պատիվն ու արժանապատվությունը, ենթարկել ֆիզիկական և հոգեկան բռնությունների, ծաղրուծանակի, կատարել է այլ հակաբարոյական գործողություններ, ինչի հետևանքով վերջինիս մոտ առաջացել է նշված իրադրություններից դուրս գալու սուբյեկտիվ անելանելիության զգայություն, անբարենպաստ հոգեֆիզիոլոգիական վիճակ, որոնք կրել են հուզական հակազդումների պայթյունակ բնույթ, և հերթական անգամ՝ 2017թ. դեկտեմբերի 11-ին ժամը 18:30-ից 18:40-ն ընկած ժամանակահատվածում, մարտական դիրքի դիտակետում դիտորդի պարտականությունները կատարելու ժամանակ Նարեկ Ադիբեկյանի կողմից Կ.Խաչատրյանի նկատմամբ հակաբարոյական գործողություններ կատարելու, ինչպես նաև նույն օրը ժամը 19:30-ի սահմաններում դիտակետ սուրճ չբերելու պատճառով վերջինիս ծնողի հասցեին հնչեցրած հայհոյանքից՝ ծանր վիրավորանքից, Կ.Խաչատրյանը հայտնվել է սթրեսի, ֆրուստրացիայի, հոգեկան խիստ լարված, ֆիզիկական և հոգեբանական գերլարված և հյուծված վիճակում, որոնք էականորեն ազդել են նրա գիտակցության և հոգեկան գործունեության վրա, այսինքն՝ հայտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ ֆիզիոլոգիական աֆեկտի, վիճակում, և վրեժխնդիր լինելու շարժառիթով, Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խրամաբջջում, լիցքավորել է իրեն հատկացված ԱԿՄ տեսակի ինքնաձիգը և արձակել մենահատ կրակոցներ, որի հետևանքով Ն.Ադիբեկյանը գլխի ու մարմնի տարբեր մասերում ստացել է հրազենային գնդակային վնասվածքներ և տեղում մահացել:

Նախաքննության ընթացքում Կ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-ին մասով:

Քննիչի կողմից  որոշում է կայացվել նաև Նարեկ Մարզպետունու Ադիբեկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով /9 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով /4 դրվագ/, ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտածդատավճռով: