Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան առաջինն է դեմ արտահայտվել ՖԻՖԱ-ի նախագահի վերընտրմանը
Ուելսի ֆուտբոլային ասոցիացիան (FAW) դարձել է առաջին ազգային ֆեդերացիան, որը հրապարակայնորեն հայտարարել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) նախագահի պաշտոնում Ջանի Ինֆանտինոյի թեկնածությանը չաջակցելու մասին։
FAW-ն այլևս չի աջակցում Ինֆանտինոյին, որը ծրագրում է ևս մեկ ժամկետով առաջադրվել ՖԻՖԱ-ի ղեկավարի պաշտոնում։
«Կառավարման, գործընթացների, առաջնորդության, արժեքների, շահագրգիռ կողմերի հետ ներգրավման, հաղորդակցության և ճիշտ որոշումների կայացման վերջին ձախողումները հանգեցրել են մի իրավիճակի, երբ պարոն Ինֆանտինոն կորցրել է FAW-ի վստահությունը և այլևս չէ կարող ղեկավարել համաշխարհային ֆուտբոլը։ Ֆուտբոլի շահերը առաջին տեղում չդնելը ձախողում է, որը մենք չենք կարող ընդունել»,- FAW-ի հայտարարությունը մեջբերում է BBC-ն։
ՖԻՖԱ-ի նախագահի շուրջ մե] աղմուկ էր բարձրացել այն բանից հետո, երբ կազմակերպությունը հայտարարել էր աշխարհի առաջնության սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին վաճառելու մտադրության մասին: ՖԻՖԱ-ի աղմկահարույց գաղփարին արձագանքել էր նաև ՈՒԵՖԱ-ն՝ նշելով, որ իր անդամ ասոցիացիաները չեն մասնակցի ՖԻՖԱ-ի մրցաշարերին, մինչև կազմակերպությունը չվերանայի իր որոշումը:
ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կկայանան 2027թ. մարտին Մարոկկոյում:

