Մոտիկից չեմ տեսել ռուսի, որը զենք է վաճառել Ադրբեջանին` Հայաստանի դեմ կիրառելու համար. Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք վերջնականացվել է Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածուն, պատասխանեց, որ թեկնածուն արդեն որոշված է, սակայն անունը կհայտարարի ճեպազրույցի ընթացքում՝ գործընկերների ներկայությամբ։

Հարցին՝ ի՞նչ սկզբունքով է ընտրվել թեկնածուն, Կարապետյանը պատասխանեց, որ հաշվի են առնվել պրոֆեսիոնալիզմը, փորձը և այն, որ նա կարող է լինել աշխատող Ազգային ժողովի արժանի փոխնախագահ։ Նարեկ Կարապետյանը նաև ասաց, որ խորհրդարանը պետք է աշխատի, որպեսզի հնարավոր լինի երկրում փոփոխություններ իրականացնել։

Լրագրողի հարցին՝ արդյո՞ք մոտիկից տեսել է ռուսի, որն ադրբեջանցիներին զենք է վաճառել՝ Հայաստանի և Արցախի դեմ կիրառելու համար, Կարապետյանը պատասխանեց, որ անձամբ նման մարդու չի տեսել և չի ճանաչում։ Նա հավելեց, որ ճանաչում է այլ մարդկանց, որոնց մասին պատրաստ է խոսել հետագայում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան