Հաագայում հավատարմագրված դեսպանները քննարկել են ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի արդյունքները

Լուրեր

14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Դեկտեմբերի 3-ին Հաագայի Խաղաղության պալատում տեղի ունեցավ Նիդերլանդներում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի նիստը, որի ընթացքում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը ներկայացրեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի արդյունքներն ու հարակից միջոցառումները։

Իր խոսքում ՀՀ դեսպանը նշեց, որ Հայաստանն արեց հնարավորինը գագաթաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար, և գոհունակությամբ կարելի է արձանագրել, որ Հայաստան ժամանած բոլոր հյուրերը բարձր տրամադրությամբ և կրկին այցելելու ցանկությամբ մեկնեցին Երևանից։

Դեսպան Բալայանը հանգամանալից անդրադարձ կատարեց երևանյան գագաթաժողովի արդյունքում ընդունված փաստաթղթերին, Ֆրանկոֆոնիայի հիմնարար արժեքների վրա հիմնված և կազմակերպության առաջիկա տարիների գործունեությունն ուղղորդող ճանապարհային քարտեզին։

Անդրադառնալով գագաթաժողովի տնտեսական բաղադրիչին՝ դեսպան Բալայանը նշեց, որ Ֆրանկոֆոնիայի տնտեսական ռազմավարությանը համապատասխան Հայաստանում կազմակերպված Տնտեսական ֆորումը տարածաշրջանային և ենթատարածաշրջանային տնտեսական տարածքների հետ գործընկերություն հաստատելու և թվային տեխնոլոգիաների հարցերով ֆրանկոֆոն երկրների նախարարների ցանց ստեղծելու հնարավորություն ընձեռեց։

Հաագայում ՀՀ դեսպանը ներկայացրեց նաև ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները ու նախաձեռնությունները՝ տեղեկացնելով, որ ծրագրվում է մի շարք միջոցառումներ իրականացնել նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ։

Ելույթից հետո Տիգրան Բալայանը պատասխանեց ներկա դեսպանների բազմաթիվ հարցերի։

Հաագայում ՖՄԿ անդամ երկրների դեսպանները քննարկեցին նաև Նիդերլանդներում տեղակայված միջազգային կառույցներում ֆրանսերեն լեզվի օգտագործման խրախուսման հետ կապված հարցերը, ինչպես նաև՝ մտքեր փոխանակեցին հաջորդ տարվա գարնանը նախատեսվող ֆրանկոֆոնիայի մեկամսյակի նախապատրաստական աշխատանքների շուրջ։